Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակը լավացել է
Սոլսբերիում թունավորված ռուս նախկին լրտես, Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի վիճակում դրական միտումներ կան։ Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն։ Բժիշկները տեղեկացրել են, որ Սկրիպալը լավ է արձագանքում բուժմանը, նրա առողջական վիճակը արագ բարելավվում է, 7 նա այլևս «կրիտիկական վիճակում չէ»։
Բրիտանական Սոլսբերի քաղաքում մարտի 4-ին թունավորվել էին ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը՝ Յուլիան։ Բրիտանական կողմը պնդում է, որ Սկրիպալների թունավորմանը մասնակից է Ռուսաստանի Դաշնությունը, Ռուսաստանն իր հերթին կտրականապես հերքում է դա։
Ավելի վաղ, Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլիան, ռուսական դեսպանատան կողմից արված օգնության առաջարկը չի ընդունել։ Յուլիայի առողջական վիճակում նույնպես դրական միտումներ կան, նա ասել է, որ օրեցօր իր ուժերը վերականգնվում են։
Հարակից հրապարակումներ`
- Ուժերս օրեցօր վերականգնվում են. Յուլիա Սկրիպալ
- Կուրցը բացատրել Է՝ ինչու ռուս դիվանագետներին չեն վերադարձրել
- ՆԱՏՕ-ն վիզա չի տրամադրել ռուս դիվանագետներին, ովքեր պետք է փոխարինեին արտաքսվածներին
- Վրաստանը ևս, ի համերաշխություն Բրիտանիայի, արտաքսում է ռուս դիվանագետին
- Որ պետություններն ու քանի ռուս դիվանագետի են արտաքսում իրենց երկրներից
- Սպիտակ տունն արտաքսում է ռուս դիվանագետներին
- Մեծ Բրիտանիան մտադիր է համոզել գործընկերներին՝ արտաքսել ռուս դիվանագետներին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա