Վաշինգտոնը հակառուսական նոր պատժամիջոցներ կներդնի
Վաշինգտոնն ապրիլի 6-ին նոր պատժամիջոցներ կներդնի մի շարք ռուսների դեմ։ Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն։ Ըստ որոշ աղբյուրների՝ Թրամփի վարչակազմը որոշել է ռուսական իշխող վերնախավի մի շարք ներկայացուցիչների դեմ պատժամիջոցներ կիրառել։
Սահմանափակող միջոցներ կկիրառվեն օլիգարխների, քաղաքագետների և նախագահ Վլադիմիր Պուտինի դաշնակիցների նկատմամբ։ Սպիտակ տունն այս կերպ փորձում է իրագործել 2016 թ. ԱՄՆ նախագահի ընտրություններին Մոսկվայի հավանական միջամտության համար պատժիչ միջոցներ կիրառելու՝ Կոնգրեսին տված խոստումը։
Նոր պատժամիջոցներն, ամենայն հավանականությամբ, կնպաստեն Արևմուտքի և Մոսկվայի միջև դիվանագիտական լարվածության աճին, հատկապես՝ Սերգեյ Սկրիպալին թունավորելու մեղադրանքների համատեքստում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին