Միքայել Մինասյան. Ակեղծորեն հավատում եմ, որ Նարեկացու արձանը կդառնա աշխարհի բոլոր քրիստոնյաների սիրելի հուշակոթողը
«Երեկվա օրն իսկապես պատմական էր, զգացողություններն ու տպավորությունները՝ անմեկնելի: Մինչդեռ օրերն ու իրադարձությունները մոռացվելու հատկություն ունեն, մի օր չենք լինի և մենք՝ մեզ հետ տանելով մեր հիշողությունները, բայց Գրիգոր Նարեկացու՝ Վատիկանի այգիներում տեղադրված արձանը հավերժ կմնա սերունդներին»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սուրբ Աթռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը:
Նա ընդգծել է, որ Նարեկացու բրոնզաձույլ արձանը Հայաստանի մի մասնիկն է Սուրբ Աթոռում:
«Արձանի վրա պատկերված է աստվածային գիրքը՝ «Նարեկը»: Արձանի դիմացի մասում հրեշտակն ու նռնենին է, ետնամասում կտուցով խաղաղություն բերող աղավնին` Նարեկացու աղավնին: Հեղինակը՝ Դավիթ Երևանցին, ցանկացել է, որ Նարեկացու արձանը կամուրջ դառնա երկնքի ու երկրի միջև և փայլուն կերպով իրականացրել է գաղափարը: Արձանը բացելն ու այն աշխարհին ներկայացնելն ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր:
Ես անկեղծորեն հավատում եմ, որ Նարեկացու արձանը կդառնա աշխարհի բոլոր քրիստոնյաների սիրելի հուշակոթողը: Ի սրտե շնորհակալ եմ բոլորին, ովքեր ֆիզիկապես ու հոգեպես մեր կողքին էին այս պատմական իրողության կայացման ընթացքում»,-գրել է դեսպանը:
Հարակից հրապարակումներ`
- Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի անունից կազմակերպվել է ընդունելություն
- Վատիկանի պարտեզներում Նարեկացու արձանի հանդիսավոր բացումից հետո տեղի է ունեցել էկումենիկ արարողություն
- Վատիկանում բացվեց Նարեկացու արձանը
- Միքայել Մինասյան. «Վատիկանում, կարծես, տեղադրվում է Հայաստանի մի մասնիկը». Catholic News Agency
- Դեսպան Միքայել Մինասյանը Vatican News-ին մեկնաբանել է Նարեկացու արձանի օծման խորհուրդը
- Հաջորդ շաբաթ Վատիկանում կկայանա Գրիգոր Նարեկացու արձանի բացումը
- Վատիկանի այգիներում Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքներն այսօր ավարտվել են. Դեսպան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան