Գայանե Սահակյան. Շարունակվում է կարմրուկի, կապույտ հազի հաղթարշավը
«Ցավոք շարունակվում է կարմրուկի, կապույտ հազի հաղթարշավը... գրանցվեց կարմրուկով 15-րդ հիվանդը, կապույտ հազի 31-րդը...դարձյալ չպատվաստվածներ...»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Հիշեցնենք, որ ԱՎԾ տվյալներով, 2017 հունվար-դեկտեմբերի ընթացքում հանրապետությունում գրանցվել է կապույտ հազի 77 դեպք, կարմրուկի 1 դեպք:
«Կանխատեսվում է, որ այս շքերթին կմիանան նաև խոզուկի վիրուսը, դիֆթերիայի բակտերիան ու պապիլոմավիրուսն էլ կողքից կուրախանա: Բա հո մենակ չէ՞ր մնալու:
Սարսափելի կլինի, եթե այս հաղթարշավը եզրափակեն հենց դիֆթերիան ու պոլիոմիելիտը...Վերջապես կհիշենք 1994 թվականի Հայաստանին ու 2010-ի Տաջիկստանին: Հետևանքներն իրոք սարսափելի կլինեն: ԺՈՂՈՎՈՒՐԴ ջան վա՞տ էր, մամաներ ջան գոհ չէի՞ք, որ ապրում էիք մոռացած էս հիվանդությունները, վա՞տ էր որ երեխաների առողջությունը վտանգված չէր, վա՞տ էր, որ նույն ձևով քաղցկեղի մի տեսակ հնարավոր էր վերացնել:
Իսկ ու՞ր են այն ՉԱԿԵՐՏԱՎՈՐ հանրային առողջության մասնագետները՝ անալիտիկ-վերլուծաբան, գրող-հրապարակախոս, մաթեմատիկ-հանրային առողջության մասնագետ ձևացող, փաստաբան, ֆինանսիստ-բանկիստ, լրագրող, պատգամավոր, վայ բժիշկ.....էլ արդեն հաշիվն ու ցանկն էլ խառնել եմ: Դարձել էիք իմունիզացիայի կարկառուն դեմքեր: Բա ու՞ր եք , դուրս ելեք վիրուսների ու բակտերիանետի դեմ կռիվ տվեք: Ինչու՞ շահարկեցիք մի ոլորտ, որն իրոք էս խղճուկ երկրում կայացել էր, ո՞րն էր ձեր շահը, որը վեր էր հանրայինից: Ինչու՞ քաղաքականացրիք, ինչու՞ խեղճ ժողովրդին մոլորեցրիք...Տխուր է, շատ տխուր.....10 տարի պահանջվեց, որ քայլ առ քայլ առաջ գնանք, բայց շատ կարճ ժամանակում՝ մեծ լոնքերով հետ գնացինք...դեպի անգրագիտություն»,-գրել է առողջապահության նախարարության ներկայացուցիչը:
Հարակից հրապարակումներ`
- Ասում են՝ «Գրիպը հաղթել է»
- Հայաստանում շարունակվում են գրանցվել կարմրուկի դեպքեր
- Կապույտ հազի կանխարգելման միակ արդյունավետ միջոցը պատվաստումն է. ԱՆ
- Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Աֆրինով Թուրքիայի առաջ կարմիր գիծ քաշեցին. Կիրո Մանոյան
- Կարմրուկի դեպքեր են գրանցվել
- «Նորք» ինֆեկցիոնում «կապույտ հազ» ախտորոշմամբ 2 ամսական երեխա է մահացել
- ԱՆ. Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվել է 176 աղջիկ
- Իսկ դուք խոզուկ պատվաստվե՞լ եք
- ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐԻ «ԳԼԽԱՎՈՐ» ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ ՆՈՐ ԵՆ Ի ՀԱՅՏ ԳԱԼԻՍ. ԿՊԱՏԺՎԵ՞Ն ՄԵՂԱՎՈՐՆԵՐԸ
- ՏԱՐՕՐԻՆԱԿ «ԲՈԼՈՐՍ ԴԵՊԻ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ»
- ՉԻ ԿԱՐՈՂ ՊԱՏԱՀԵԼ. ԲՈԼՈ՞Ր 6- 27 ՏԱՐԵԿԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՎԱՍՏՎԵՆ