Հրապարակվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի 2017թ․ բյուջեն
Ապրիլի 1-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում Զատկի կապակցությամբ կայացած ընդունելության ժամանակ տվյալներ են հրապարակվել Պատրիարքարանի 2017թ․ բյուջեի վերաբերյալ։
«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, մամուլին տրամադրված տեղեկությունների համաձայն՝ նախորդ տարի Պատրիարքարանի բյուջեն 48․059 լիրայի պակասորդ է տվել։
2017թ․ Պատրիարքարանի ընդհանուր եկամուտը կազմել է 1 մլն 739․000 լիրա, իսկ ընդհանուր ծախսերը՝ 1 մլն 787․000 լիրա։ Ընդ որում՝ ծախսերի ամենամեծ աճը գրանցվել է «Հասարակության հետ կապերի» ոլորտում։ Այս խորագրի տակ ընդգրկված են հայկական լրատվամիջոցներին տրված հայտարարությունների համար կատարված վճարումները։
Այսպես, եթե 2016թ․ հայտարարությունների համար ծախսվել է 33․084 լիրա, ապա 2017թ․ այդ գումարը կազմել է 135․404 լիրա։ Այսպիսով, հայտարարությունների համար կատարված ծախսերը աճել են 4 անգամ։
2017թ․ երկրորդ կեսին պատրիարքի տեղապահ Գարեգին Բեկչյանը մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ նշել էր, որ Պատրիարքարանը հայտարարությունների համար բյուջե չունի։ Դրանից հետևում է, որ 2017 առաջին կեսին Պատրիարքարանի կողմից արդեն իսկ չափազանց մեծ թվով հայտարարություններ էին հրապարակվել։
Պատրիարքարանի բյուջեի հարցերով պատասխանատու Պետրոս Մարզուվանը տեղեկացրել է, որ 2017թ․ Թուրքիայի հայկական «Ժամանակ» թերթին հայտարարությունների համար վճարվել է 100․000 լիրա, իսկ «Մարմարա» թերթին՝ 30․000 լիրա։ Հայտնի է դարձել նաև, որ 2016թ․ Պատրիարքարանը իրեն պատկանող գույքի և շինությունների վերանորոգման և խնամքի համար ծախսել է 181․000 լիրա, իսկ 2017թ․՝ 109․000։ Այսպիսով, երկու տարում միայն շինություների խնամքի համար ծախսվել է 290․000 լիրա։
Պետրոս Մարզուվանի տեղեկացմամբ՝ 2017թ․ Պատրիարքարանի եկամուտները հատկապես նվազել են պսակադրությունների, կնունքների և հուղարկավորությունների թվի նվազման հետևանքով։ Մարզուվանի խոսքով՝ 2012թ․ հետո հատկապես նվազել է պսակադրությունների թիվը։ 2017թ․ հայկական համայնքում 116 պսակադրության արարողություն է կատարվել։ Պատրիարքարանի ներկայացուցչի խոսքով՝ այդ հանգամանքը պայմանավորված է հատկապես խառնամուսնությունների թվի ավելացմամբ։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Պոլսո հայոց պատրիարքի փոխանորդի հարցում սպասելը գուցեև ճիշտ է
- Պոլսահայ գործիչը Աթեշյանի պահանջով հրաժարական է տվել
- Պոլսո Պատրիարքարանի խնդիրները կքննարկեն Էջմիածնում
- Պոլսում բողոքում են Աթեշյանի դեմ
- Տեր Վահրամ. Պոլսո պատրիարքարանի հարցը կքննարկվի փետրվարի 20-ին
- Տեր Խաժակ Արք. Պարսամյան. Պոլսո պատրիարքը համայնքի կողմից պիտի ընտրվի
- Պոլսո պատրիարքարանն անորոշության գրեթե տասներորդ տարին է թևակոխում. Գոչունյան
- Պոլսո պատրիարքական տեղապահ Բեքչյանը նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան