«Ամերիկյան ավիաուղիներ»-ը 47 նոր ինքնաթիռ ձեռք կբերի «Boeing»-ից
«Ամերիկյան ավիաուղիներ» ընկերությունը հայտարարել է, որ համաձայնագիր է կնքել «Boeing» ընկերության հետ, որի համաձայն նախատեսում է ձեռք բերել 47 նոր «Boeing 787 Dreamliner» օդանավ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ «Ամերիկյան ավիաուղիներ»-ն ավելի վաղ չեղյալ էր հայտարարել 22 նոր «Airbus A350» օդանավ գնելու պատվերը՝ «ավիապարկը պարզեցնելու նպատակով»: Ընկերությունից հայտնել են, որ արդեն ունի մոտ 30 «Boeing 787 Dreamliner»:
Նշվում է նաև, որ գործարքի արժեքը կարող է հասնել մոտ 12 մլրդ դոլարի, սակայն այս պահին երկու ընկերությունները հրաժարվել են բացահայտել նոր պայմանագրի ֆինանսական պայմանները: