Սաակաշվիլին աշխատանք է գտել
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսսայի շրջանի նախկին նահանգապետ Միխաիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ դասավանդելու է Նիդերլանդներում։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։
«Մենք պայմանավորվել ենք համագործակցել։ Քանի դեռ ես Եվրոպայում եմ, օրվա ապրուստի գումար կվաստակեմ դասախոսություններում։ Ակադեմիայում հրաշալի կոլեկտիվ է, նրանք ինձ հմայեցին մեր տարածաշրջանի յուրահատկության մասին իրազեկվածությամբ և ճիշտ արժեքներով»,- ասել է նա։
Սաակաշվիլին հույս է հայտնել, որ երկար ժամանակ ստիպված չի լինի դասախոսություններ կարդալ, իսկ իր փորձը կօգտագործի ոչ թե դասախոսությունների, այլ օլիգարխներին իշխանությունից հեռացնելու և իրական բարեփոխումների համար։
Հարակից հրապարակումներ`
- Սաակաշվիլին մտադիր է Վրաստան վերադառնալ
- Սաակաշվիլին հայտարարել է Ուկրաինա վերադառնալու մտադրության մասին
- Սաակաշվիլին խոստացել է վերադարձնել Ղրիմը
- Սաակաշվիլին իշխանությունը վերադարձնելու մեծ հնարավորություններ չունի. վրացագետ
- Սաակաշվիլին Պուտինին և Պորոշենկոյին մեղադրել է իր դեմ դավադրության մեջ
- Սաակաշվիլին Մերկելից օգնություն է խնդրել