Քաղաքական 16:51 07/04/2018 Հայաստան

Վերլուծաբան. «Ելք»-ի ելքը, կարծես թե, կանխորոշվում է քայլերթով

Հեղինակ` Վահագն Սարոյան

«Ելք» դաշինքի մաս կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «իրենց խոդով» Գյումրիից մոտենում են Երևանին: Նրանք անցել են Դիլիջանը, ի տարբերություն «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլիմի հերոսներից մեկի, բարեբախտաբար՝ առանց «խոզուկով» վարակվելու:

Ըստ էության, «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած «Իմ քայլը» ակցիան հետաքրքրաշարժ ներբերանգներ ունի իր ձևի, բովանդակության և հռչակած նպատակի առումով: Ուխտագնացության նմանվող այս քայլերթը վերացական նպատակով ու հանրային ուշադրության կենտրոնում գտնվելու նկրտումներով լուծում է հիմնականում մեկ խնդիր՝ 2022 թվաանին ԱԺ մուտք գործելու համար պահպանել թունդ ընդդիմադիր իմիջը: Մյուս կողմից՝ կարելի է ասել, որ Փաշինյանը դրսևորում է միանգամայն կանխատեսելի վարք՝ իր նույն այդ իմիջը պահպանելու տեսանկյունից: Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ասպարեզ, պատկերավոր ասած՝ էլի քայլելով է մուտք գործել, իր հայտնի՝ «1+1+1» ձևաչափով իրականացրած փողոցային ակցիաներով: Իսկ այժմ այդ փողոցային, այս դեպքում՝ մայրուղային ակցիան թեև կոչվում է «Իմ քայլը», սակայն «14+4» գործողությունների ծրագրի մասն է: Ակնհայտ է նաև այն, որ այն նպատակը, որը Քաղպայմանագիրը  սահմանել է «Իմ քայլ»-ով, գործնականում անիրագործելի է, ինչն այս օրերին շատերն են նշում:

Այսպես՝ վերը նշված քաղաքական ուժը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ 2 տարի առաջ ընտրապայքարի մեջ մտավ ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու և կայացնելու կարգախոսով: Հանուն արդարության պետք է նշել, որ «ինստիտուցիոնալ ընդդիմություն» ձևավորելու և իշխանություններին լուրջ հակակշիռ լինելու հարցում հավակնություններ առաջինը դրսևորեց ՀԱԿ-ը: Դեռևս 2009 թվականի մարտի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց. «Հաջողության հասնելու միակ գրավականը մենք դիտում ենք գիտակից քաղաքացիական հասարակության ձևավորումը և լուրջ, պատասխանատու, ինստիտուցիոնալ ընդդիմության ստեղծումը, որը պատրաստ է համառ, թեկուզ երկարատև, պայքարի։ Ահա, սա է մեր գլխավոր խնդիրը»: Ապա նախկին նախագահը կոնկրետ քայլեր արեց՝ իր շուրջը կամ իշխանությունների դեմ ձևավորված խայտաբղետ խմբավորումից մեկ կուսակցություն ստեղծելու ուղղությամբ: Զանազան վայրիվերումները չհաշված, ՀԱԿ-ը կարողացավ անգամ անցնել խորհրդարան (2012թ.), որտեղ մի երկու տարի անց ՀԱԿ խմբակցությունն, ըստ էության կազմաքանդվեց: Իսկ հետո ի՞նչ եղավ, թերևս բոլորն էլ հիշում են:

Բայց, հետաքրքրականն այն է, որ ՀԱԿ-ից անջատված «բեկորներից» մեկն էլ Նիկոլ Փաշինյանն էր (է), ով կարճ ժամանակ անց նախաձեռնեց նոր կուսակցության ստեղծում, որպեսզի դառնա… ինստիտուցիոնալ ընդդիմություն, ու իր բառերով՝ միակ ընդդիմությունը: Այս անգամ գուցե ոչ այնքան խայտաբղետ, բայց ձևավորվեց դաշինք՝ «Ելքը», որին հաջողվեց անցնել խորհրդարան, ի տարբերություն, օրինակ, նույն ՀԱԿ-ի:

Մի փոքր հիշողության թարմացում:
Նիկոլ Փաշինյանը, ոչ այնքան վաղուց, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել էր. «Հայաստանում իշխանափոխություն հնարավոր կլինի միայն ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու միջոցով»: Ինստիտուցիոնալ ընդդիմությունը միայն «Ելք» դաշինքի ձևավորումը չէ: Անհրաժեշտ է ունենալ նաև գաղափարական ընդհանուր բազիս (հենք), միասնական և համաձայնեցված գործողություններ, ինչը այս պարագայում, փաստորեն,  բացակայում է, և ստացվում է, որ դաշինքը մեխանիկական միավորում է: Ավելին, այդ մեխանիկական հանգամանքը կարծես լրջորեն խանգարում է, որ «Ելքը» դառնա կամ ընկալվի որպես ընդդիմադիր ծանրակշիռ ուժ, որի շունչն իշխանությունները կզգային իրենց ծոծրակին, ստիպված լինելով  ավելի արդյունավետ գործել:

Մեկ նկատառում ևս. միավորվելու և այդ միավորումը փոշիացնելու մասին: Միայն այս վերջին տարիներին ականատես ենք եղել բազմաթիվ նման դրսևորումների: Զվարթորեն միավորվել են, սակայն առավել մեծ աղմուկ-աղաղակով «ապահարզանվել»: Սովորաբար, համապետական ընտրություններից առաջ ընդդիմադիր ուժերը փորձել են միավորվել, համախմբված պայքարել ու հասնել իշխանափոխության կամ գոնե թափանցել խորհրդարան: Այդ միավորումներով գեներացրել են բողոքի էներգետիկան, հետո… խնամքով փոշիացրել՝  հիասթափություն առաջացնելով ընտրողների մոտ: Այդպես է եղել «Միասնություն» դաշինքի, ՀԱԿ-ի,  «Ժառանգություն-Ազատ դեմոկրատներ» դաշինքի, ընտրությունները վերահսկող «Միասնական շտաբի» պարագայում, այսօր կարծես այդ անհաջողակ «փոխանցիկ դրոշը» ուզում է վերցնել «Ելք» դաշինքը: Մինչդեռ, «Ելքը»՝ ասպարեզ մուտք գործելուց առաջ շարունակ այն էր հայտարարում, թե «հասարակությանը պարտության չի տանի»: 

Չնայած նրան, որ «Ելք» դաշինքը միտում ուներ հետագայում դառնալ մեկ կուսակցություն, ինչն, ի դեպ, ամրագրված է նաև դաշինքի ստեղծման հռչակագրում, այսօր, նախանշում է այդ՝ կուսակցական խոշորացման փորձի չիրականանալու հնարավորությունը: Ստացվում է, որ ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու և կայանալու գաղափարը սույն «քայլով» որոշակիորեն շեղում է բուն նպատակից:

Յուրաքանչյուրն, իհարկե, ազատ է իր գործողություններում, այդ թվում՝ վարկանիշը թեկուզ քայլելով պահելու, թե նախանշած գլխավոր ուղեգծից չշեղվելու վրա կենտրոնանալու հարցերում:

Բայց, եթե՝ «Հայաստանում իշխանափոխություն հնարավոր կլինի միայն ինստիտուցիոնալ ընդդիմություն ձևավորելու միջոցով», իսկ այդ թեզի որդեգիրը նախընտրում է զբաղվել քայլարշավով, «ինստիտուցիոնալն» էլ չի կայանում, ո՞ր քաղաքական արահետում կամ «քարի տակ» է մնում իշխանություններին լուրջ հակակշիռ լինելու հնարավորությունը, էլ չենք խոսում իրենց շարունակ կրկնած իշխանափոխության մասին: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}