Սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ
2018թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների գների և ծառայությունների սակագների 0.3% հավելաճով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.1%-ով:
2018թ. մարտին 2017թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 103.7%, այդ թվում, սննդամթերքինը (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ)` 104.6%, ոչ պարենային ապրանքներինը`105.0%, ծառայությունների սակագներինը` 101.8%, իսկ հունվար-մարտին 2017թ. հունվար- մարտի համեմատ` համապատասխանաբար 103.3%, 104.2%, 104.4% և 101.4%:
Հանրապետության դիտարկվող 4 քաղաքներում 2018թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.3%-ով (մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.3%-ով), իսկ 7-ում գրանցվել է 0.5-0.1% գնանկում: