«Հրապարակ». Մյուս ինաուգուրացիաներին լրագրողները ներկա են եղել
«Հրապարակ»-ը գրում է. «Լրագրողների առաջ դռներ փակելու սկզբունքը, որ վերջին շրջանում համատարած կիրառվում է, կկիրառվի նաև Արմեն Սարգսյանի երդմնակալության ժամանակ։
Կազմակերպիչները գտել են, որ «ադալժենի» են արել լրատվական աշխարհին՝ հայտնի լրատվամիջոցների ղեկավարներին հրավիրել են հյուրի կարգավիճակով․ անցյալում նախագահականը նրանց չէր հրավիրում։ Իսկ խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին էլ հրավիրել են ԱԺ` էկրանի վրա ուղիղ հեռարձակմամբ դիտելու արարողությունը։
Մինչդեռ մյուս ինաուգուրացիաներին լրագրողները ներկա են եղել, շփվել հյուրերի հետ, հարցազրույցներ արել, զգացել դահլիճի մթնոլորտը: Չէ՞ որ նման արարողություն տեղի է ունենում 5 տարին մեկ։ Խմբագիրներից մեկն այս առիթով ասաց․ «Էդ՝ դեռ հիմա, բա պատկերացնո՞ւմ եք ինչ է լինելու ապրիլի 9-ից հետո` մնալու է լոկ «տելեվիզորը»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները