ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է միաժամանակ cash-in և ռեսայքլինգի ֆունցկիաներով առաջին բանկոմատները
ՎՏԲ-Հայաստան Բանկն, առաջարկելով իր հաճախորդներին ժամանակակից և տեխնոլոգիական պրոդուկտներ և ծառայություններ, շահագործման է հանձնել միաժամանակ քարտային հաշվի համալրման և մուտքագրված գումարի հետագա օգտագործման հնարավորությամբ օժտված առաջին բանկոմատները:
Բանկի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր բանկոմատները թույլ են տալիս ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր քարտապաններին ոչ միայն ստանալ դրամական միջոցներ իրենց քարտերից, կատարել վճարումներ, դրամական փոխանցումներ և այլն, այլ նաև ակնթարթորեն անվճար համալրել քարտը կանխիկ գումարով:
Cash-in բանկոմատի առավելությունները.
• Արագություն՝ դրամական միջոցները անմիջապես մուտքագրվում են քարտին;
• Հարմարավետություն՝ մեկ գործարքի ընթացքում կարելի մուտքագրել միաժամանակ մինչև 90 թղթադրամ (ոչ թէ մեկ առ մեկ, այլ կապոցով), ընդ որում տարբեր արժեքների թղթադրամներ, ինչը համալրման գործընթացը դարձնում է առավել հարմարավետ և արագ:
Բանկոմատները հագեցած են նոր հնարավորությամբ` տրամադրում են կանխիկ գումար հաճախորդներին ավելի վաղ այլ հաճախորդների կողմից մուտքագրված միջոցների հաշվին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան