«Մեծ հույսեր ենք կապում». Արմեն Ռուստամյանն՝ Արմեն Սարգսյանի մասին
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մեծ հույսեր է կապում ՀՀ նորանշանակ նախագահի հետ:
Նախագահի երդմնակալությունից առաջ լրագրողների հետ զրույցում Արմեն Ռուստամյանը նշեց, որ հիմա այն ինչ կատարվում է Հայաստանում առաջին անգամն է, որ պետք է տեղի ունենա:
«ԱԺ-ն ընտրել է նախագահին, դրա համար մենք ասում ենք, որ սա աննախադեպ է, ըստ էության նա առաջին նախագահն է չորրորդ հանրապետության: Մեծ են հույսերը, քանի որ այն համակարգային փոփոխությունները, որ նախատեսել ենք իրականացնել, մեծամասամբ պայմանավորված է նախագահի պաշտոնով և այն անձով, որ իսկապես պետք է հանդիսանա Սահմանադրությանը պահապանը: Այս լիազորության իրականացումից շատ բան է կախված՝ որքանով Սահմանադրությունը կյանքի կկոչվի և անխափան տեղի կունենա այդ գործընթացը»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով լրատվամիջոցներում պարբերաբար շրջանառվող լուրերին, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացիություն ունենալու մասին լիարժեք փաստաթղթեր չի ներկայացրել՝ Արմեն Ռուստամյանը նշեց, որ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն իսկապես կան:
«Չեմ կարծում, որ անընդհատ պետք է ականներ դնել նոր պաշտոնյաների տակ: Մենք չենք ունեցել նախադեպ, որ մի նախագահ ունենանք և նրա նկատմամբ որևէ կասկած չհարուցենք: Նա 7 տարով է լինելու նախագահ, այլևս չի կարող առաջադրվել, և սա պատմական շանս է նրա համար, որ կարողանա լիարժեք աշխատել և իր անունը թողնել պատմության մեջ»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուի հարցին, Արմեն Ռուստամյանն ասաց, որ շատ քիչ ժամանակ մնաց, պետք չէ առաջ անցնել. «Մենք ասել ենք՝ կհարգենք ցանկացած որոշում, որ Հանրապետականը կկայացնի, քանի որ դա կոլալիցիոն համաձայնագրով նախատեսված դրույթ է»:
Դիտարկմանը, եթե «Ծառուկյան դաշինքը» կոալիցիա կազմի, հնարավոր է, որ ՀՅԴ-ն դուրս գա կոալիցիայից և նորից ընդդիմություն դառնա, նա բացառեց. «Այդպիսի բան գոյություն չունի: Ես երևի հեռու չեմ կանգնած այդ կոալիցիոն երևույթից, կարծում եմ՝ դրա մասին տեղյակ կլինեի: Կոալիցիա կլինի, թե որևէ այլ համագործակցության ձև, մենք երբեք դեմ չենք որևէ մի քաղաքական ուժի հետ համագործակցել, եթե դա համապատասխանում է մեր նպատակներին և դրած խնդիրներին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին