Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 212 հոդվածով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին է ներկայացրել կառավարության հրաժարականի դիմումը: Հանրապետության նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
«Առանձնազրույցից հետո նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ, ամփոփել հանդիպման արդյունքները և պատասխանել լրագրողներին հետաքրքրող հարցերին»,-նշում է աղբյուրը:
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
- Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր
- Եղիսաբեթ Թագուհին շնորհավորել է Արմեն Սարգսյանին
- Արմեն Սարգսյան. Մեզնից է կախված, թե 21-րդ դարում ինչպիսի Հայաստան ենք ուզում կերտել
- Սա վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի և պատմության առջև. Արմեն Սարգսյան
- Արմեն Սարգսյանը երդմամբ ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան