
Մարգարիտ Եսայան. Եթե նման բան լինի, առաջին պայքարողներից մեկը ես կլինեմ
Հանրապետական խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանի կարծիքով, այսօր հայաստանցիները պետք է շնորհավորեն միմյանց:
«Պետք է շնորհավորենք ու մաղթենք, որ հանրապետության համար սկսվի նոր ժամանակ՝ առավել հաջողակ, առավել արդյունավետ, որ մեր ժողովուրդը, հասարակությունն այսօրվանից սկսած միայն առաջընթաց ունենա»,-ասաց ԱԺ հատուկ նիստին շտապող պատգամավորը:
Նախկինում լրագրող աշխատած Եսայանից Մարզահամերգային համալիրի դիմաց աշխատող լրագրողները հարցրեցին, թե ինչ գնահատական կտա փաստին, որ լրագրողների մուտքը համալիր չի թույլատրվում:
«Որևէ արտառոց բան տեղի չի ունենալու, որ դուք չեք տեսնելու: ԱԺ-ում շատ հարամարվետ աշխատանքային պայմաններ են ստեղծված, էկրաններից կարող եք հետևել արարողությանը»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե վերջին շրջանում լրագրողների առաջ փակվում են բոլոր դռները, Հանրապետական պատգամավորն ասաց. «Երբևէ չմտածեք, որ որևէ մեկը լրագրողների առաջ դռները է փակում, եթե նման բան լինի, առաջին պայքարողներից մեկը ես կլինեմ»:
Մանրամասները՝ տեսանյութում: