Թրամփը Օբամային մեղադրում է Սիրիայի հարցում խստության բացակայության համար
Բարաք Օբաման բավականաչափ խիստ չի լուծել Սիրիայի խնդիրը: «Իզվեստիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը:
«Եթե նախագահ Օբաման անցներ կարմիր գիծը, որը հենց ինքն էր գծել, ապա սիրիական ճգնաժամը վաղուց ավարտված կլիներ: Կենդանի Ասադն արդեն պատմության մի մաս կլիներ»,- հայտարարել է նա:
Օբաման իր կառավարության օրոք հայտարարել էր Ասադի դեմ ռազմական գործողություններ սկսելու պատրաստակամության մասին, եթե նա քիմիական զենք գործադրի:
If President Obama had crossed his stated Red Line In The Sand, the Syrian disaster would have ended long ago! Animal Assad would have been history!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 8 апреля 2018 г.