
Քիչ անց Մարզահամերգային համալիրում կմերկնարկի ԱԺ հատուկ նիստը
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ անց կմեկնարկի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը: Այս պահին համալիր են շտապում հյուրերը:
Հանրապետության նախագահի երդմնակալության արարողությանը հրավիրված են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագետներ, Սփյուռքի հասարակական ու քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, պաշտոնատար անձինք, առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ նորընտիր նախագահը մինչ պաշտոնի ստանձնումը տիկնոջ հետ հյուրընկալվել է Բաղրամյան 26-ում
- Արմեն Սարգսյանն այսօր կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը