Այսօր տեղի կունենա GRENKE Chess Classic մրցաշարի վերջին տուրը
Գերմանիայի Բադեն-Բադեն քաղաքում երեկ տեղի է ունեցել GRENKE Chess Classic մրցաշարի 8-րդ տուրը: 8-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է եղել մրցաշարի միանձնյա առաջատար Ֆաբիանո Կարուանան:
Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից տեղեկանում ենք. «Սևերով խաղացող մեր շախմատիստը սկզբնախաղում հեշտորեն հավասարեցրել է դիրքը, և պարտիայի 31-րդ քայլին հաշտություն է կնքվել:Արագ ոչ-ոքիներ են գրանցվել նաև Նայդիչ - Անանդ, Մեյեր - Յիֆան, Բլյուբաում - Վաշիե-Լագրավ պարտիան:
«Տուրում ամենաերկարը տևել է 2-3-րդ հորիզոնականներում ընթացող Մագնուս Կարլսենի և Նիկիտա Վիտյուգովի պարտիան: Սպիտակներով հանդես եկող աշխարհի չեմպիոն ամեն գնով փորձել է հաղթանակի հասնել, սակայն ի պատիվ Վիտյուգովի պետք է նշենք, որ նա պաշտպանվեց շատ հստակ և 65-րդ քայլին հաշտություն կնքվեց»։
Այսօր տեղի կունենա մրցաշարի վերջին տուրը:
Մրցաշարի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մրցաշարի էջում:
Հարակից հրապարակումներ`
- GRENKE Chess Classic. Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Վիշվանաթան Անանդի հետ
- GRENKE Chess Classic. 2-րդ տուրում Արոնյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Նայդիչին
- Լևոն Արոնյանը կփորձի պաշտպանել GRENKE Chess Classic-ի հաղթողի տիտղոսը