«Հեն ջան, շուտ լավացի»
Ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը շուտափույթ ապաքինում է մաղթել հավաքականի ավագ, «Արսենալ»-ի խաղացող Հենրիխ Մխիթարյանին:
«Հեն ջան, շուտ լավացի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Ղազարյանն ու հրապարակել ու իր և Մխիթարյանի լուսանկարները:
Հիշեցնենք, որ անցած տարի Ղազախստանի հավաքականի հետ հանդիպմանը վնասվածք էր ստացել Գևորգ Ղազարյանը: Խաղից հետո լրագրողների հետ հանդիպմանը Մխիթարյանն ասել էր. «Բայց ամենակարևորը՝ Գևորգ Ղազարյանին առողջություն եմ ցանկանում, քանի որ դա ավելի կարևոր է, քան այս հաղթանակը»:
Մխիթարյանը ծնկի շրջանում վնասվածք է ստացել ապրիլի 6-ին Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում՝ Լոնդոնի «Արսենալ»-ի և Մոսկվայի ԲԿՄԱ-ի հանդիպման ժամանակ: Խաղն ավարտվեց լոնդոնցիների հաղթանակով:
Հարակից հրապարակումներ`
- Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել
- Ուզում եմ անունս գրել «Արսենալի» պատմության մեջ. Մխիթարյան
- Հեշտ հանդիպում չի սպասվում ԲԿՄԱ-ի հետ. Մխիթարյան
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի