Երուսաղեմի միջադեպի վերաբերյալ Հայ Պատրիարքը բողոք է հայտնել Իսրայելի ԱԳՆ
Երուսաղեմում ոստիկանների ու հայ համայնքի ներկայացուցիչների ու հոգևորականների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Երուսաղեմի Հայ Պատրիարքն իր բանավոր բողոքն է հայտնել Իսրայելի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Հովնան Բաղդասարյանը:
Միջադեպի հետևանքով ձերբակալված հայրենակիցն ազատ է արձակվել:
«Ցաւօք, պէտք է նշել, որ վանքի դիմաց տեղի ունեցաւ միջադէպ` ոստիկանութեան եւ համայնքի ներկայացուցիչների եւ հոգեւորականների միջեւ: Անհամաձայնութիւնը հարթուեց անմիջապէս, սակայն ձերբակալուեց մեր հայրենակիցներից մէկը, ով մի ժամ յետոյ ազատ արձակուեց»,-գրել է նա:
Բախման կադրերը` տեսանյութում: