Սա վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի և պատմության առջև. Արմեն Սարգսյան
«Այսօր ինձ համար մեծ պատիվ է վիճակվել՝ ստանձնելու ՀՀ նախագահի բարձր պաշտոնը: Սա վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի և պատմության առջև»,- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երդման արարողությունից հետո իր ելույթում այսօր նշեց ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը:
Նա շեշտեց, որ լարելու է իր ողջ ուժերն ու եղանդը՝ արդարացնելու այն վստահությունը, որ մարտի 2-ին իր հանդեպ ցուցաբերեց ՀՀ Ազգային Ժողովը, արդարացնելու համար նաև այն հույսերը, որ իր հետ կապում են Հայաստանի հասարակության տարբեր շերտերը:
«Ինձ ուժ է տալիս հավատը, հավատը մեր երկրի և ժողովրդի ապագայի հանդեպ, հավատը ՀՀ քաղաքացիների և աշխարհով սփռված մեր քույրերի ու եղբայրների տոկունության, աշխատասիրության ու տաղանդի հանդեպ: Սիրելի հայրենակիցներ, այսօր մենք գտնվում ենք առաջին հանրապետության հիմնադրման 100-ամյակի շեմին և անցում կատարվում պետական կառավարման՝ նոր խորհրդարանական համակարգին: Այսինքն մի կողմից ունենք հանրապետական կարգերի 100-ամյա պատմություն, մյուս կողմից խորհրդանշական կերպով սկսում ենք նոր էջից: Մեկ դար առաջ հայ ժողովրդի ծանրագույն կորուստներից հետո գերմարդկային ջանքեր և սխրանք էր պետք՝ փրկելու և ապրեցնելու այն փոքրիկ հողակտորը, որը մեզ մնացել էր մեծ հայրենիքից»,-նշեց նորընտիր նախագահը:
Արմեն Սարգսյանի խոսքով՝ այսօր որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանը և հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին և պայքարելու է նրա արդար իրավունքների համար:
Նորընտիր նախագահն իր ելությում նաև նշեց, որ ցանկանում է արժանին մատուցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. «Ցանկանում եմ արժանին մատուցել ձեր քաղաքական հեռատեսության, պետական գործչի ու կազմակերպչի քաղաքական հմտության համար»:
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանը երդմամբ ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը
- «Մեծ հույսեր ենք կապում». Արմեն Ռուստամյանն՝ Արմեն Սարգսյանի մասին
- ՀՀ նորընտիր նախագահը մինչ պաշտոնի ստանձնումը տիկնոջ հետ հյուրընկալվել է Բաղրամյան 26-ում
- Արմեն Սարգսյանն այսօր կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան