Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը
«Հույս ունեմ՝ ինչ-որ մի փուլից, հուսով եմ, որ կսկսվեն նաև վիզաների ազատականացման բանակցությունները»,- «ՀՀ մի կողմից, Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննրակման ժամանակ ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով նիստին ներկա Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։
Նրա խոսքով՝ արևելյան գործընկերության կարևոր բաղադրիչներից մեկն անվտանգ միջավայրում քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքն է։
«Չկա որևէ ոլորտ, որը համաձայնագրի տիրույթից դուրս է, կամ այդ ոլորտում փոփոխություններ ու բարեփոխումներ այս համաձայնագրով չեն արվելու: Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին մեր օրենսդրությունը կմոտարկենք եվրոպական օրենսդրությանը, և որևէ ոլորտ դուրս չի մնալու մոտարկման այս տիրույթից։ Մեր բոլոր հանձնաժողովները մեծ ծանրաբեռնվածությամբ աշխատելու են»,- ասաց Նարիա Զոհրաբյանը։
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԵՄ-ի և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին։
Վաղը Ազգային Ժողովը կքննարկի և կվավերացնի այս համաձայնագիրը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան