ԱԻՆ-ը հակահրդեհային ստուգայցերի ժամանակ հայտնաբերել է բազմաթիվ թերություններ
ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից միայն Երևանում իրականացվել են 20-ից ավելի նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություն և ստուգում, որոնց արդյունքներով օբյեկտների ղեկավարներին հանձնվել են կարգադրագրեր՝ արձանագրված հակահրդեհային թերությունները սահմանված ժամկետներում վերացնելու համար:
Նախարարությունից հայտնում են, որ ստուգայցի օբյեկտների ցանկում են «Տաշիր» առևտրի կենտրոնը, «Մոսկվա» կինոթատրոնը, «Նեպտուն» մանկական կենտրոնը, «Ջոս» ռեստորանային համալիրը, «Պանդոկ Երևան»-ը և այլն:
Ստուգումների և հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են մի շարք թերություններ, որոնցից ամենատարածվածն են՝ տարահանման ելքերի բացակայությունը, հակահրդեհային ինքնաշխատ համակարգի բացակայությունը, խնդիրներ կապված կրակմարիչների, էլէկտրական տնտեսության, հրշեջ ծորակների հետ, ինչպես նաև՝ ծխահեռացման ինքնաշխատ համակարգի բացակայությունը:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից տնտեսվարողներին հանձնված թերությունների վերացման վերաբերյալ կարգադրագրերում նշված ժամկետների ավարտին կիրականացվի կրկնակի ստուգայց, կարգադրագրերում նշված թերությունները վերացրած չլինելու դեպքում տվյալ տնտեսվարողները կենթարկվեն վարչական տույժի: Զուգահեռաբար ստուգումներ են իրականացվում նաև ՀՀ բոլոր մարզերում, որտեղ տնտեսվարողներին արդեն հանձնվել է մոտ 30 կագադրագիր:
«ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում և հորդորում է տնտեսվարողներին զգոն լինել և ապահովել հրդեհային անվտանգության պահանջներն ու կանոնները՝ համաձայն «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի»,-հիշեցնում են նախարարությունից:
Հարակից հրապարակումներ`
- Կեմերովոյի հրդեհից հետո 15 առևտրի կենտրոն է փակվել
- Կեմերովոյի առևտրի կենտրոնում հակահրդեհային ազդանշանային համակարգն աշխատել է մեխանիկական կառավարմամբ
- Ուզում ես ոչ թե լացել, այլ՝ հեկեկալ. Պուտինը՝ Կեմերովոյում հրդեհից զոհված երեխաների մասին
- Կեմերովոյից դասեր քաղել է պետք. Հայաստանյան դպրոցների գերակշիռ մասում հրդեհային անվտանգության խնդիրներ կան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները