Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր
Նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի ստանձնման հանդիսավոր արարողությունից անմիջապես հետո պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել ՀՀ Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի և Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
Հարակից հրապարակումներ`
- Եղիսաբեթ Թագուհին շնորհավորել է Արմեն Սարգսյանին
- Արմեն Սարգսյան. Մեզնից է կախված, թե 21-րդ դարում ինչպիսի Հայաստան ենք ուզում կերտել
- Արմեն Սարգսյան. Որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանն ու ողջ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին
- Սա վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի և պատմության առջև. Արմեն Սարգսյան
- Կաթողիկոսը քաջ առողջություն, արևշատ կյանք, հաջողություններ մաղթեց Արմեն Սարգսյանին
- Արմեն Սարգսյանը երդմամբ ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան