Մեծ Բրիտանիայի դեսպանատունը նշել է Յուլիա Սկրիպալի քրոջը վիզա չտալու պատճառները
Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը Սերգեյ և Յուլիա Սկրիպալների բարեկամուհուն՝ Վիտորիային, պաշտոնապես տեղեկացրել է այն մասին, որ նրան արգելում են մուտք գործել Մեծ Բրիտանիա: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն:
«Ես ծանուցում եմ ստացել, որում մուտքի արտոնագրի մերժումը դեսպանատունը բացատրում է նրանով, որ Յուլիան իբրև թե չի ուզում ինձ տեսնել, նրանով, որ ես մինչ օրս Բրիտանիայում՝ Սերգեյ Սկրիպալի մոտ չեմ եղել, որ ես չեմ աշխատում, նվազագույնը 150 հազար ռուբլու բանկային հաշիվ ցույց չեմ տվել, ինչպես նաև նրանով, որ վերադարձիս ժամկետը բաց է»,- ասել է Վիկտորիան:
Նա նշել է, որ Սերգեյ Սկրիպալի մորից Լոնդոնում ընտանիքի շահերը ներկայացնելու լիազորագիր է ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա