Կեմերովոյի առևտրային կենտրոնից ցատկած երեխան սկսել է քայլել
Կեմերովոյի առևտրային կենտրոնում տեղի ունեցած հրդեհի ժամանակ 4-րդ հարկից դուրս ցատկած տղան ընդհանուր վիրաբուժության բաժանմունքից տեղափոխվել է վերականգնողական բուժման բաժանմունք։ Այս մասին տեղեկացնում է Vesti.ru-ն։
11-ամյա տղայի վիճակը գնահատվում է բավարար՝ լավ վերականգնողական պոտենցիալով։ Նա արդեն նստում է և քայլում, բաժանմունքում տղան վերականգնողական համալիր բուժում է ստանում։ Փոքրիկը 4-րդ հարկից նետվել է, երբ «Ձմեռային բալ» առևտրային կենտրոնում սկսվել է սարսափելի հրդեհը։
Դրա ժամանակ մահացել են տղայի ծնողներն ու կրտսեր քույրը։ Ինքը՝ տղան, բազմաթիվ վնասվածքներ է ստացել, մինչև մարտի 27-ը նա միացված էր թոքերի արհեստական օդափոխության ապարատին։
Բժիշկները դեռ դժվարանում են ասել՝ երեխայի վերականգնողական բուժման համար որքան ժամանակ կպահանջվի, բայց վստահ են՝ նրա կյանքին ոչինչ չի սպառնում։
Հարակից հրապարակումներ`
- Կեմերովոյի հրդեհից հետո 15 առևտրի կենտրոն է փակվել
- Կեմերովոյի առևտրի կենտրոնում հակահրդեհային ազդանշանային համակարգն աշխատել է մեխանիկական կառավարմամբ
- Ֆադեևը երգ է նվիրել Կեմերովոյում հրդեհի հետևանքով զոհված երեխաներին
- «Կեմերովո, մենք քեզ հետ ենք». Ծաղիկներ ՌԴ դեսպանատան առաջ
- Հանցավոր անփութություն, թափթփվածություն. Պուտինը՝ Կեմերովոյի ողբերգության մասին
- Կեմերովոյից դասեր քաղել է պետք. Հայաստանյան դպրոցների գերակշիռ մասում հրդեհային անվտանգության խնդիրներ կան