«Հրաշքը չեղավ». մահացել է բանաստեղծուհի Մարո Երկնափեշյանը
Երկարատև ծանր հիվանդությունից մահացել է բանաստեղծուհի Մարո Երկնափեշյանը։ «Մարոն գիտեր, որ ինքը Ճամփորդ է... Մենք էլ գիտեինք ու, ինչպես միշտ, սպասում էինք մի հրաշքի... Եվ ինչպես միշտ՝ այդ հրաշքը չեղավ...Ու ինչպես միշտ՝ էլի ենք սպասելու այդ անհույս հրաշքին... Եվ այդպես, ինչպես միշտ՝ էլի ենք կորցնելու՝ անհույս հրաշքների սպասելով... Եվ այդ ինքնախաբեության թմբիրում մենք կորցնում ենք մեր լավագույններին... »,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրեժ Սարուխանյանը։
Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը Երկնափեշյանին նկարագրեց իբրև «բանաստեղծական մտածողություն ունեցող» ստեղծագործողի։ «Հետաքրքիր պատկերային ինքնուրույն նշաններ, նշույլներ կան, և ժամանակակից խնդիրները՝ լինեն հասարակական, սոցիալական, որոշակի արձագանք են գտնում նրա պոեզիայում»,- ասաց նա։