ՀՀ-ԵՄ համաձայնագրով պաշտպանվելու՞ են Արցախի հարցի կարգավորման սկզբունքները. Ռուստամյանը՝ փոխնախարարին
ԱԺ արտաքին հարաբերությունների և Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվում է «ՀՀ` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը։
Մինչ հիմնական զեկուցումը Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը խնդրեց փորձագետներին ներկայացնել, թե հանձնաժողովի որ անդամներն են բացակա, որպեսզի ինքն այդ ցուցակը ներկայացնի խորհրդարանական ղեկավարությանը:
Հանձնաժողովի նիստին ներկա նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Այնուհետև հիմնական զեկուցող, Արտաքին գործերի փոխնախարար Կարեն Նազարյանը նշեց, առաջարկվող նախագծով նախատեսվում է վավերացնել 2017թ. նոյեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը:
«Բանակցային գործընթացը մշտապես գտնվել է սևեռուն ուշադրության կենտրոնում: Համաձայնագրով նպատակ ունենք ամրապնդել Երևանի և Բրյուսելի միջև քաղաքական երկխոսությունը և ամուր հիմք ստեղծել»,-ասաց նա:
Դիմելով հիմնական զեկուցողին ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց. «Վաղը, մյուս օրը Ադրբեջանն էլ կարող է ունենալ նման համաձայնագիր: Ի՞նչ քայլեր են արվում, որ քաղաքականությունը միասնական լինի: Մենք ունենք դառը փորձ, որ տեղը երբ գալիս է, ամեն մեկն իր հստակ հայտարարություններով կողմերից յուրաքանչյուրի համար հանդես է գալիս, ու սա չի նպաստում հարցի կարգավորմանը, արդյոք հստակ մեխանիզմներ դրվելու՞ են, որ համոզված լինենք, որ ԵՄ համաձայնագրով պաշտպանվելու են Արցախի հակամարտության կարգավորման ի սկզբանե դրված սկզբունքները»։
Փոխնախարարը պատասխանեց, որ համաձայնագրում առկա է հակամարտության կարգավորման ոլորտը և կարգավորված է բանակցությունների կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը. «Այստեղ խոսքն այն մասին է, որ կողմերն ընդունում են ամրագրված նպատակներն ու սկզբունքները, այս համաձայնագիրն ունի իրավաբանական պարտադիր ուժ կողմերի համար, և մեր ակնկալիքն է, որ այն կծառայի նաև այս կարևոր հարցերում»։
Պատգամավորն արձագանքեց, որ ամեն ինչ պետք է անել, որ համաձայնագիրն իրականություն դառնա և չմնա թղթի վրա, վավերցավի բոլոր կողմերով և ընթացի մեջ դրվի. «Շատ կարևոր է այն հաստատումը, որ մենք պետք է ունենանք միասնական քաղաքականություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին