Ջազի միջազգային օրվա հատուկ միջոցառումները կանցկացվեն Սանկտ Պետերբուրգում
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուեն և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարերար Հերբի Հենկոկը հայտարարել են Ջազի միջազգային օրվան նվիրված միջոցառումների ծրագիր, որը տեղի կանցկացվի հյուրընկալող քաղաք Սանկտ Պետերբուրգում և ավելի քան աշխարհի 190 երկրներում:
Բացի այդ, հյուրընկալող քաղաքում կկազմակերպվեն մի շարք կրթական և հանրային ծրագրեր: Օրը կավարտվի պատմական Մարիինյան թատրոնում՝ համաշխարհային համբավ ունեցող աստղերի մասնակցությամբ մեծ համերգով, որը հեռարձակվելու է ողջ աշխարհում: Ջազի միջազգային օրը, որը նշվում է ամեն տարի ապրիլի 30-ին, կներկայացնի յոթ մայրցամաքներում ջազային երաժշտությունը՝ որպես համաշխարհային լեզու:
Աշխարհահռչակ աստղերի մասնակցությամբ համերգի գեղարվեստական ղեկավարները կլինեն Հերբի Հենկոկը (ԱՄՆ) և հայտնի սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը (Ռուսաստան) և Ջոն Բիսլին (ԱՄՆ):
Համերգին կմասնակցեն երաժիշներ այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ֆրանսիան, Ռուսաստանը, Գերմանիան, ԱՄՆ-ն, Իտալիան, Մարոկկոն, Կուբան, Ճապոնիան, Պանաման։
Ջազի միջազգային օրն առաջին անգամ անցկացվել է 2012 թվականին։ Օրացույցում նոր ամսաթվի ներմուծման և ապրիլի 30-ին այն տոնելու մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովը հայտարարել էր 2011 թվականի նոյեմբերին