«Ռոսսելխոզնադզոր»-ը կասկածում է, որ Հայաստանը ՌԴ-ին թուրքական ծագման լոլիկ է մատակարարել
«Ռոսսելխոզնադզոր»-ի նախաձեռնությամբ հեռուստակոնֆերանսի ձևաչափով 2018 թ. ապրիլի 6-ին բանակցություններ են կայացել ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալի հետ։ Այս մասին տեղեկացնում է «Ռոսսելխոզնադզոր»-ի կայքը։
Ռուսական կողմը մտահոգություն է հայտնել, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունում բարենպաստ պայմաններ են ստեղծված՝ թուրքական ծագման լոլիկը Հայաստանի տարածքում արտադրվածի անվան տակ մատակարարելու համար։
«Ռոսսելխոզնադզոր»-ը նշել է, որ ռուսական շուկա լոլիկի արտադրման նախապատվությունը երկու ներմուծող-կազմակերպության է տրված՝ «Սպայկա»-ին և «Գրինպրոդուկտ»-ին, որոնք ինչպես սեփական արտադրական տարածքներ ունեն, այնպես էլ լոլիկ են գնում տարբեր արտադրողներից։ Վերջին 6 օրերին նշված կազմակերպությունները ներմուծել են գրեթե 2 000 տոննա լոլիկ։
Ըստ ռուսական կողմի՝ արտադրության ծավալների մեծացումն ու Ռուսաստան առաքման ինտենսիվությունը վկայում են հայկական կողմից լոլիկի հնարավոր վերաարտահանման մասին, այդ թվում՝ թուրքական ծագման լոլիկի։
Հայաստանից Ռուսաստան լոլիկի մատակարարման իրավիճակի հետ կապված պարզաբանումներ ստանալու համար «Ռոսսելխոզնադզոր»-ը հայկական կողմից տեղեկություններ է խնդրել Հայաստանի Հանրապետությունում լոլիկ արտադրողների, ինչպես նաև 2018 թ. լոլիկի արտադրության ծավալների և վայրերի մասին։
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը տեղեկացրել է, որ ապրիլի 10-ին «Ռոսսելխոզնադզոր»-ին կտրամադրվի իրենց խնդրած տեղեկատվությունը։ Կողմերը պայմանավորվել են ապրիլի 11-ին անցկացնել լոլիկ արտադրող հայկական կազմակերպությունների գործունեության ստուգում։
Հարակից հրապարակումներ`
- «Սպայկա»-ն արտադրած լոլիկն ու բուլղարական պղպեղը կարտահանի նաև ԱՄԷ
- Սերժ Սարգսյան. Հայաստանը պատրաստ է մրցակցել ՌԴ լոլիկ արտահանող այլ մատակարարների հետ
- ՍԱՊԾ-ն՝ ռուսական կասկածների մասին. Ռուս գործընկերներին տրվել են սպառիչ հիմնավորումներ
- Ռուսաստանը Հայաստանին կասկածում է ռուսական շուկա թուրքական լոլիկ արտահանելու մեջ
- Պիպոյանի մտահոգությունը. Փող աշխատելու գայթակղությանը որոշ արկածախնդիրներ չեն դիմանա
- Լոլիկի արտահանման ծավալներն աճել են 6 անգամ. Ռոբերտ Մակարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան