Ռուբեն Վարդանյանն Արմեն Սարգսյանի հետ մեծ հույսեր է կապում
ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը ներկա էր նաև գործարար Ռուբեն Վարդանյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում նշեց, որ նորանշանակ նախագահի հետ մեծ հույսեր է կապում։
«Սա կարևոր քայլ է՝ մեր ազգի զարգացման ընդհանուր ճանապարհին, որ անցնում ենք։ Հուսով եմ՝ մեր հույսերը և սպասումները, որ կան, կիրականանան, և ավելի շատ, քան մենք սպասում էինք»,- ասաց նա։
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում ՀՀ պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը նշեց, որ իր համար այսօր պատմական օր է։ «Կալիֆորնիայից եկած՝ Հայաստանի չորրորդ նախագահի երդման արարողությանը գտնվելը պատմական օր է, մեզ համար այսօր հպարտանքի օր է»,- ասաց Աբգարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Սարգսյանն ընդունել է կառավարության հրաժարականը
- Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Արմեն Սարգսյանին
- Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր
- Եղիսաբեթ Թագուհին շնորհավորել է Արմեն Սարգսյանին
- Արմեն Սարգսյան. Մեզնից է կախված, թե 21-րդ դարում ինչպիսի Հայաստան ենք ուզում կերտել
- Արմեն Սարգսյան. Որևէ մեկը թող չկասկածի, որ Հայաստանն ու ողջ հայ ժողովուրդը կանգնած է Արցախի թիկունքին
- Սա վիթխարի պատասխանատվություն է երկրի, ժողովրդի և պատմության առջև. Արմեն Սարգսյան
- Կաթողիկոսը քաջ առողջություն, արևշատ կյանք, հաջողություններ մաղթեց Արմեն Սարգսյանին
- Արմեն Սարգսյանը երդմամբ ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը
- «Մեծ հույսեր ենք կապում». Արմեն Ռուստամյանն՝ Արմեն Սարգսյանի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան