Ռուսաստանը սիրիական ավիաբազայի հարվածում Իսրայելի մեղքն է տեսնում
Սիրիական Հոմս արվարձանի Տիֆոր ավիաբազայի ուղղությամբ հարված է հասցվել Իսրայելին պատկանող երկու F-15 կործանիչներից։ Այս մասին, ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հաղորդել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Ապրիլի 9-ին տեղական ժամանակով 03։25-ից 03։53-ը Իսրայելի F-15 կործանիչները, Սիրիայի օդային տարածք չներխուժելով, Լիբանանի տարածքից Տիֆորի օդանավակայանին հարված են հասցրել՝ կառավարվող ութ հրթիռներից»,- ասվում է գերատեսչության տարածած հայտարարության մեջ։
Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կարողացել են 5 հրթիռ ոչնչացնել, ևս երեքը հասել են բազայի արևմտյան հատված։ ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ռուս խորհրդականների շրջանում տուժածներ չկան։
Իսրայելի կողմից դեռ պաշտոնական արձագանք չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան