Սիրիայի երեք շրջաններում մեկ օրում 967 մարդ վերադարձել են իրենց տները
Մեկ օրվա ընթացքում շուրջ հազար մարդ վերադարձել են իրենց տները Սիրիայի երեք շրջաններում: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն:
«Սոցիալական ենթակառուցվածքի վերականգնումը և Սիրիայի շրջաններում խաղաղ կյանք հաստատելը նպաստում են մարդկանց՝ նախկին բնակավայրերին վերադառնալուն: Անցյալ օրվա ընթացքում Համա նահանգ է վերադարձել 217 մարդ, 250-ը` Հոմս, 500-ը` Դեր-Զոր»,- հայտնել է նա:
Եվտուշենկոն նշել է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ջանքերի շնորհիվ «Իդլիբ» դեէսկալացիային գոտում իրավիճակը կայունանում է, քաղաքացիները վերադառնում են Հալեպի բնակավայրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան