Արմեն Սարգսյանն այսօր կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը
Այսօր` կեսօրին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԱԺ հատուկ նիստում Արմեն Սարգսյանը կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը:
Նիստին հրավիրվող անձանց ցանկը հաստատել է Ազգային ժողովի նախագահը: Նիստը նախագահողի բացման խոսքից հետո դահլիճ են բերվելու Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը:
Ձեռքը դնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակին և Վեհամոր Ավետարանին՝ Սահմանադրությամբ սահմանաված երդմամբ հանդես է գալիս Հանրապետության նորընտիր նախագահը: Ելույթով հանդես են գալիս Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հանրապետության նորընտիր նախագահը:
Ելույթների ավարտից հետո դահլիճից դուրս են բերվում Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, նախագահական իշխանության խորհրդանշանը, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մայր օրինակը և Վեհամոր Ավետարանը, որից հետո նախագահողը նիստը հայտարարում է փակված:
Նիստի ավարտից հետո Արմեն Սարգսյանը կայցելի Եռաբլուր զինվորական պանթեոն, ապա՝ ՀՀ նախագահի նստավայր:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն հատուկ նիստը կգումարի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
- ՀՀ նախագահը պաշտոնը կստանձնի ԱԺ հատուկ նիստում՝ ապրիլի 9-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին