Ինչ է պետք սիրիահայ փախստականներին՝ տուն վերադառնալու համար
Իրենց տները լքած սիրիացիները փախչում էին պատերազմից, նրա բերած մահվանից ու փլուզումից։ Ենթադրենք՝ պատերազմն ավարտվել է։ Կցանկանա՞ն նրանք տուն վերադառնալ։ Ի՞նչ է պետք նրանց, որ հայրենիք վերադարձը նրանց ազատ ընտրությունը դառնա։
BBC-ի ռուսական ծառայությունը ներկայացրել է՝ ի՞նչ պայմանների դեպքում է, որ սիրիահայերը կվերադառնան։
2011 թ. մարտից՝ այն ժամանակից, երբ Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց, ավելի քան հինգ միլիոն սիրիահայ է երկրից գնացել։ Կարնեգի կենտրոնը Լիբանանում և Հորդանանում 320 սիրիացի փախստականների շրջանում զրույցներ է վարել, ճշտել՝ ե՞րբ պատրաստ կլինեն վերադառնալ, ի՞նչ պայմաններ պիտի ապահովվեն։
1. Անվտանգություն՝ երեխաների համար
Փախստականներից շատերը ամենևին էլ ոգևորված չեն արտերկրում ապրելու հեռանկարով։ Նրանք վախենում են, որ կկորցնեն իրենց մշակույթն ու ավանդույթները։ Նրանք նաև մտահոգ են, որ իրենց երեխաները խտրական վերաբերմունքի կարժանանան և միշտ օտար կլինեն այլ երկրում։ Բայց ավելի շատ նրանք վախենում են այն վտանգներից, որոնք սպառնում են իրենց երեխաներին, եթե իրենք վերադառնան Սիրիա։
2. Զինվորական ծառայությունից հրաժարում
Որքան փոքր են եղել փախստականները, ում հետ զրույցներ են վարվել, այնքան փոքր է եղել Սիրիա վերադառնալու ցանկությունը։ Նրանք պատմել են՝ այժմ ցանկացած անձ, ով հեռանում է Սիրիայից, դիտարկվում է որպես դավաճան։ Երիտասարդները վախենում են, որ Սիրիա վերադառնալու դեպքում նրանց կմեղադրեն զինվորական ծառայությունից խուսափելու մեջ և ճնշումների կենթարկեն։
3. Տներ, ուր կարելի էր վերադառնալ
Շատերն իսկապես պատրաստ են Սիրիա վերադառնալ՝ չնայած գոյություն ունեցող վտանգին և տնտեսական խնդիրներին։ Սակայն եթե նրանք հիմա վերադառնան, պարզապես ապրելու տեղ չեն ունենա։ Պատերազմի տարիներին մի շարք քաղաքներ ու գյուղեր ամբողջությամբ ավերակ են դարձել։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ Սիրիայի շենքերի 30 տոկոսն ամբողջովին քանդվել են կամ լուրջ վնասվել։
4. Հանգստություն ու անվտանգություն
Ամեն 10 փախստականից 8-ը, ում հետ հաջողվել է զրուցել, Սիրիայից հեռացել է որևէ միջադեպից հետո, որը ստիպել է անհանգստանալ սեփական կյանքի և անվտանգության համար։
Շատերն ասել են՝ Սիրիան լքել են այն բանից հետո, երբ իրենց շրջանում սկսվել են զանգվածային անօրինական ձերբակալումներ, կամ այն բանից հետո, երբ իրենց հարազատներից կամ ծանոթներից որևէ մեկը մահացել է։ Ոմանք չէին համարձակվում իրենց տները լքել մինչև վերջին պահը, քանի դեռ իրենց թաղամասերում ինտենսիվ կռիվներ չեն սկսվել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան