Արտակ Զեյնալյանը հավատի պակաս ունի, որ համաձայնագիրն ի կատար կածվի
«Այն, որ փաստաթուղթը էական նշանակություն ունի մեր երկրի զարգացման համար, մենք չենք ժխտում։ Մենք առավալեպես կենտրոնանում ենք, որպեսզի բացթողումները քիչ լինեն, և իրականացվի այնպես, ինչպես մենք պատկերացնում ենք,այսինքն ինչպես որ գրված է փաստաթղթում, այլ ոչ թե դեկլարատիվ բնույթ ունենա»,- ԱԺ-ում ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
Պատգամավորը շեշտեց, որ փաստաթուղթ ստորագրելը և իրականացնելը տարբեր երևույթներ են. «Եթե մեր հույսն այն է, որ փաստաթուղթ են ստորագրել, հետևաբար անպայման անելու ենք դա , ինձ մոտ կասկածներ է առաջացնում։ Լիարժեք համաձայն ենք, որ Արցախի հարցում կարևոր խնդիր կլուծի այս համաձայանգիրը, քանի որ սա միակ հարցն է, որ կոնսենսուս կա հասարակության բոլոր շերտերում, հետևաբար դա հաջողելու ենք։ Բայց մնացած հարցերում, առավելապես տնտեսական դաշտում, մենք երբևէ կոնսենսուս չենք ունեցել իշխանության հետ, քանի որ մենք տարբեր մոտեցումներ ունենք մեր տնտեսության զարգացման տեսլականի վերաբերյալ»։
«Ելք» խմբակցության Արտակ Զեյնալյանը հավատի պակաս ունի, որ այս համաձայնագիրն ի կատար կածվի. «Կարծում եմ, որ սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ իշխանության կողմից ներկայացված խոստումները միշտ չէ, որ իրականություն են դարձել, մեղմ ասած»։
Պատգամավորը, այնուամենայնիվ, հորդորեց չգտնել հակասություն Հայաստանի իրավական, համակարգի, արժեհամակարգի և այս համաձայանգրի միջև։
Հարակից հրապարակումներ`
- Չի կարելի զգոնությունը թուլացնել. Կարեն Բեքարյան
- Այս համաձայնագրով առաջարկվում է լրջագույն վիրահատական քայլեր. Նաիրա Զոհրաբյան
- Համաձայնագիրը չեմ դիտարկի աշխատող, մինչև Եվրոպական խորհրդարանը չվավերացնի այն. Աշոտյան
- Հուսով ենք, ԵՄ-ն շուտով ՀՀ-ին կտրամադրի վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը. Նազարյան
- Խորհրդարանի դերն ի՞նչ ծավալով է լինելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման գործում. Արման Սաղաթելյանը` Նազարյանին
- Համաձայնագրի հիմքում ատոմակայանի փակման որևէ ձևակերպում չկա. փոխարտգործնախարարի պաշտոնակատար
- Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը
- ՀՀ-ԵՄ համաձայնագրով պաշտպանվելու՞ են Արցախի հարցի կարգավորման սկզբունքները. Ռուստամյանը՝ փոխնախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին