Հուսով ենք, ԵՄ-ն շուտով ՀՀ-ին կտրամադրի վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը. Նազարյան
«Մուտքի արտոնագրի ազատականացման հարցն ինչ փուլում է: Կա՞ն նախապայմաններ դրան հասնելու համար, ե՞րբ կարող ենք արդյունք ակնկալել»,- խորհրդարանում «ՀՀ` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ փոխարտգործնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանից հետաքրքրվեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Հիմնական զեկուցող Կարեն Նազարյանը նշեց, որ երկխոսության մեկնարկը երկուստեք հանձնառություն է և համաձայնագրի վավերացմամբ սկսվելու է վիզաների ազատականացման մեկնարկը։
«Հույս ունենք, որ ԵՄ-ի կողմից կտրամադրվի գործողությունների ծրագիր։ Դա իրենից ներկայացնում է բարեփոխումներ պարունակող մի գործընթաց։ Հայկական կողմը, սակայն չի սպասել այդ գործողությունների ծրագրի տրամադրմանը, և ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է եղել մի շարք օրենսդրական փոփոխությունների իրականացմանը, որոնք մաս են կազմելու ազատականացման գործընթացին։ Հույս ունենք, որ մեր սկսած գործողությունները ըստ արժանվույն կգնահատվեն ԵՄ-ի կողմից», - նշեց Կարեն Նազարյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում