Ռուս նախկին գործակալի դուստր Յուլիա Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից
Բրիտանական ԶԼՄ-ները հայտնում են, որ ՌԴ նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլիա Սկրիպալը, ում հոր հետ միասին թունավորել էին նյարդային համակարգը կաթվածահար անող քիմիական նյութով, դուրս է գրվել հիվանդանոցից, գրում է Associated Press-ը:
BBC-ն հաղորդում է, որ 33-ամյա Սկրիպալը տեղափոխվել է «անվտանգ» վայր երկուշաբթի օրը: Նշվում է, որ Բրիտանիայի կառավարությունը, ամենայն հավանականությամբ, գաղտնի կպահի Յուլիայի գտնվելու վայրը:
Հիշեցնենք, որ Սերգեյ և Յուլիա Սկրիպալները կրիտիկական վիճակում էին, մարտի 4-ին թունավորումից հետո, որի մեջ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին: Ռուսաստանը հերքում է իր կապը Սկրիպալների թունավորման հետ:
Ի համերաշխություն Բրիտանիայի՝ ավելի քան 25 պետություն իր երկրից արտաքսեց մոտ 150 ռուս դիվանագետների:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա