Շվեդական դպրոցում արգելվել են քննություններն ու տնային առաջադրանքները
Շվեդիայի հյուսիսային Բուդեն քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկը ժամանակավորապես՝ ապրիլ ամսվա ընթացքում, արգելել է տնային առաջադրանքները, ստուգողական աշխատանքներն ու քննությունները։ Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին։ Այս փոփոխությունը դպրոցը մեկնաբանել է նրանով, որ մտահոգվում է աշակերտների առողջությամբ։
Նման գաղափար առաջացել է աշակերտների շրջանում սթրեսի վերաբերյալ ուսումնասիրությունից հետո։ Ներմուծված արգելքը ժամանակավոր է, այն վերաբերում է 7-9-րդ դասարանների աշակերտներին և բոլոր ուսումնական առարկաներին, բացի միասնական ազգային քննությունից, որն ամառային արձակուրդներից առաջ պարտադիր անցկացվում է 9-րդ դասարանցիների շրջանում։
«Մենք մշտապես լսում ենք այն մասին, որ համաձայն հետազոտությունների՝ մեր երեխաներն իրենց վատ են զգում, և որ դրա պատճառը նրանց մշտապես զգացած սթրեսի բարձր մակարդակն է։ Այս կերպ մենք փորձում ենք նվազեցնել սթրեսը»,- ասել է դպրոցի տնօրեն Պետրոնելլա Սիրկան։
Եթե արգելքը դրական ազդեցություն ունենա ուսուցիչների աշխատանքի և աշակերտների առաջադիմության վրա, ապա այն ևս երկու ամսով կերկարաձգեն ամառային արձակուրդներից հետո։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին