Առողջապահության ծառայությունների գներն աճել են
Մատուցված ծառայությունների ոլորտում 2018թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.3% հավելաճ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հյուրանոցային ծառայությունների սակագներն աճել են 0.4%-ով, տրանսպորտինը՝ 1.7%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 4.5% հավելաճով), առողջապահության ծառայություններինը՝ 2.5%-ով:
Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հանգստի և մշակույթի, բնակարանային ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 0.4% և 0.2% նվազում, իսկ կապի և կրթության ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Հանրապետության դիտարկված 4 քաղաքներում 2018թ. մարտին փետրվարի համեմատ արձանագրվել է ծառայությունների սակագների 0.1-0.6% հավելաճ, մեկում՝ 0.1% նվազում, իսկ 6-ում պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը:
Մայրաքաղաքում ծառայությունների սակագների մակարդակը աճել է 0.4%-ով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա