Արմեն Սարգսյան. Ղարաբաղյան խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է քաղաքական կամք
Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում խաղաղության ու համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք: Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «ՏԱՍՍ» գործակալությանը տված հարցազրույցում:
«Վերջնական արդյունքում բոլոր տարածաշրջանային հակամարտությունները լուծվելու են, դրանք ամբողջությամբ հաղթահարելի են: Պատմությունը տեսել է հակամարտություններ, որոնք եղել են ոչ պակաս դաժան ու դրամատիկ: Արդեն 25 տարի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ընթանում են բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով՝ հիմնված Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի կողմից առաջարկված սկզբունքների ու տարրերի վրա: Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը, առանցքային դեր է կատարում հիմնախնդրի կարգավորման գործում»,- ասել է ՀՀ նախագահը:
Նա հիշեցրել է, որ 23 տարի առաջ հրադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնության հասել են հենց Ռուսաստանի միջնորդության շնորհիվ:
«Մենք բարձր ենք գնահատում այդ միջնորդական ջանքները խնդրի՝ խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծման փնտրտուքներում: Ակնհայտ է, որ խնդրի կարգավորման համար անհրաժեշտ է խաղաղության ու համաձայնության հասնելու քաղաքական կամք: Հայաստանն իր կողմից անում է ամեն հնարավորը խաղաղության հասնելու համար ու ակնկալում է, որ ադրբեջանական կողմն էլ նման կերպ կգործի»,-ընդգծել է նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան