Հասարակություն 14:09 10/04/2018 Հայաստան

Մարաղայի կոտորածից անցել է 26 տարի

«Սա նման էր Գողգոթային ... շատ տարիներ անց». 1992 թ. ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի փոքր Մարաղա գյուղում տեղի ունեցած կոտորածի մասին այսպես է արտահայտվել բարոնուհի Քերոլայն Քոքսը: Վերջիս Մարաղա է այցելել ցեղասպան գործողությունների երրորդ օրը:

Ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը նշեց, որ Մարաղան Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և այլ ավելի քան 300 բնակավայրերում տեղի ունեցած ցեղասպանական գործողություններից մեկ նշանակալից տարբերություն ունի. այն տեղի է ունեցել նորանկախ Ադրբեջանի կողմից:

Ալավերդյանը նշեց՝ Քարին Տակ գյուղում հերոսամարտից հետո, երբ ադրբեջանցիները պարտություն են կրել, չեն կարողացել տեղում, զինված բնակիչների դեմ ձեռնարկել նման գործողություններ և ավարտել այն, ինչ պլանավորել են: Ադրբեջացիներին թվացել է՝ այդ գյուղը վերացնելը հեշտ է, բայց արի ու տես, որ նպատակին չեն հասել, ավելին՝ տեղում են թողել հարյուրից ավելի զոհեր ու վիրավորներ:

Մարաղան մեծ գյուղ է եղել՝ հինգ հազարի չափ բնակիչներով: Ալավերդյանը նշեց՝ Մարաղա գյուղի բնակիչները առևտրի կամ կենցաղային պահանջների համար չէին գնում Ստեփանակերտ, որովհետև շատ հեռու էր այն: Այն բավական զարգացած և հարուստ գյուղ է եղել, այդտեղ ռազմական գործողություններ չեն եղել, դրանք Թալիշի կողմերում են եղել՝ վերևներում, Մատաղիսում և այլուր, բայց բոլոր դեպքերում Մարաղայի բնակիչները ևս ընդգրկված են եղել այն գործողություններում, որոնք եղել են գյուղից վերև՝ հասկանալով, որ այդ վտանգը կա: Գյուղից գրեթե բոլորին տեղահանել են, մնացել են միայն ընդամենը 110 հոգի, ովքեր օբյեկտիվ՝ հիվանդ լինելու կամ փոքր երեխա ունենալու պատճառով, այդտեղից դուրս չեն եկել:

«Ադրբեջանցիները դա հստակ տեսել են, հասկանալով, որ այդտեղ կարող է՝ մնացած լինեին անօգնական, հիվանդ, երեխաներ ունեցող երիտասարդ կանայք, դա ծրագրել են: Սա ցեղասպանական ծրագիր է, որ հասկացել են՝ զուտ խաղաղ բնակիչների դեմ են լինելու այդ գործողությունները»,- ասաց նա:

Լարիսա Ալավերդյանը նշեց, որ իրենց ՀԿ-ն առաջինն է եղել, որ հենց ապրիլի 10-ին Արցախից լուրը ստանալով՝ սկսել է գրի առնել՝ ինչ է տեղի ունեցել: Ապրիլի 11-ին ռուսաստանյան և արտասահմանյան ռադիոներով հաղորդվել է այդ մասին:

«Պատահական չէ, որ երկու-երեք օրից Քերոլայն Քոքսը եկել է գյուղ: Մարաղայում մարդիկ կոտորվել են, որովհետև հայ են, անօգնական են և որևէ դիմադրության հնարավորություն՝ որևէ ձևով, չունեին, սպանդը ծրագրավորված է եղել հենց այս իրավիճակում»,- ասաց նա:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ն կարողացել է շատ արագ՝ արդեն 96 թ. կազմել հստակ փաթեթ, վկայություններ են վերցրել, թե ինչ վնաս է կրել գյուղը, գյուղապետը ողջ է եղել, երբ այդ ամենը հանձնել են Արցախի իշխանություններին, նրանք կարողացել են գտնել միջազգային կազմակերպություններ, այդ դեպքը ներկայացվել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեին, դա լսվել է արդեն մի անգամ:

«Դրանից հետո գալիս է գործառույթը, երբ հարցումներ են անում պետությանը. քանի որ եղել է Արցախ, և այն Հայաստանի կողմից է ներկայացվել, հարցումներ են արվել, որոնք պետք է պատասխան ստանան, ցավոք, մենք չենք էլ իմացել, իսկ հետագայում որևէ զարգացում պետության կողմից՝ պատասխան կամ ինչ-որ արձագանք տեղի չի ունեցել: Մենք հետագայում էլ փնտրում էինք մարդկանց, ում վերցրել են պատանդ, սպանություններն այնպես են եղել, որ անասելի է, մարդկանց սղոցով մասնատել են, այն անձը, որ կողքից տեսել է՝ ինչ է տեղի ունենում, հետագայում խելակորույս է դարձել»,- ասաց նա:

Ալավերդյանը նշեց, որ պատանդների հետ աշխատել են անմիջապես, դա հաջողվել է, հաստատել են, որ բերել են այդ մարդկանց, այդ թվում՝ բոլոր ինը երեխաներին: Բանախոսը հայտնեց, որ աշխատել են՝ ադրբեջանական ՀԿ-ների հետ համագործակցելով, Մոսկվայում գտնվող որոշ լրագրողների հետ, բայց ուղիղ 19 հոգու մասին մինչ օրս որևէ տվյալ չեն ստացել:

«Սա տեղի է ունեցել ժամանակակից Ադրբեջանի կողմից, նա առնվազն պատասխանատու է՝ ասել՝ ինչ է տեղի ունեցել այդ անձանց հետ: Մենք կարծում էինք, որ պետական որևէ կազմակերպություն կվերցներ, այդ աշխատանքը կկատարեր, մենք մեկ անգամ ևս որոշում ենք կայացրել, որ պետք է իրավական, իրավաբանական փաթեթ կազմվի, և դա հասցվի միջազգային կազմակերպություններին»,- ասաց նա:

Սա, ըստ Ալավերդյանի, գործ է, որ սիրողական մակարդակով չի արվում, պահանջում է ընդգրկուն խմբի մասնագետներ, որոնք պետք է աշխատեն, վարձատրվեն, հետագայում պատասխանատվություն կրեն և մարդկանց զեկուցեն՝ ինչ է արվել: ՀԿ գործադիր տնօրենը դիմեց բիզնես-համայնքի ներկայացուցիչներին, նաև պետական մարմիններին՝ այդ աշխատանքի կազմակերպման համար, նա ընդգծեց՝ պետք է մասնագետների ընդգրկել նաև արտերկրից, ովքեր առավել փորձառու են:

«Ադրբեջանի օրենսդրության մեջ էլ կան կետեր, որով նրանք պարտավոր են հենց նույն պետության մեջ պատասխանատվության կանչվել»,- ասաց նա: 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:26
Ռադիոնովա. Այս պահին Պետրոսյանը Ռուսաստանի ամենաուժեղ գեղասահորդուհին է
Անցած շաբաթ կայացել է Ռուսաստանի գեղասահքի առաջնությունը։ Այն անցկացվել է Օմսկում։ Կանանց մենասահքի մրցումներում հաղթող է ճանաչվել Ադելիա...
Աղբյուր` Panorama.am
12:23
Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցին վերականգնվում է
Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍՆ հասարակայնության հետ...
Աղբյուր` Panorama.am
12:15
Երևանում օդում փոշու քանակությունը նոյեմբերին սահմանային թուլատրելին գերազանցել են 1.8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3.4 անգամ։ Սիրարփի Հայկազյան
«Համաձայն օդի որակի ինդեքսի, օդի որակի արժեքները բաժանվում են 6  խմբի՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար,անառողջ, շատ անառողջ,...
Աղբյուր` Panorama.am
11:56
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ դրոնները բախվել են և ընկել մարդկանց վրա
ԱՄՆ-ում Սուրբ Ծննդյան շոուի ժամանակ երկնքում բախվել են մի քանի դրոններ և ընկել մարդկանց բազմության մեջ։ Կան տուժածներ։  Այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
11:34
Պլանային ջրանջատում Արարատի մարզում դեկտեմբերի 24/25-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ...
Աղբյուր` Panorama.am
11:29
Հանցավոր խումբը կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք...
Աղբյուր` Panorama.am
11:26
Transport.yerevan.am միասնական տոմսային համակարգում քաղաքացին կարող է ընտրել տոմսային փաթեթը
«Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարումներին»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական...
Աղբյուր` Panorama.am
11:24
Գերմանիայում ավելանում են միգրանտների դեմ տրամադրությունները
Գերմանական Մագդեբուրգ քաղաքի կենտրոնում ամանորյա տոնվաճառի փակ կրպակներն են՝ շրջափապատված ոստիկաններով։  Մինչ դատաբժշկական փորձագիտական...
Աղբյուր` Panorama.am
11:23
Հայ արտիստները «Մարդուկ-ջարդուկը» բալետը ներկայացնում են եվրոպացի հանդիսատեսին
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում «Մարդուկ-ջարդուկը» բալետի ցուցադրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
11:08
Մաhաgել է ակնաբուժության պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանը
Կյանքից հեռացել է ակնաբուժության պրոֆեսոր, Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր Ալեքսանդր Մալայանը: Լուրը հայտնում են ԵՊԲՀ ռեկտոր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}