«Արարատը գրկաբաց սպասում է». Երևանը՝ մայիսյան տոների նախընտրելի ուղղություն
Մայիսյան տոները արձակուրդին հավելվող հաճելի լրացում է և օրգանիզմի յուրահատուկ վարժանք՝ ամառային արձակուրդներին ընդառաջ։ Այս մասին տեղեկացնում է SUNMAG.ME առցանց-ամսագիրը։ Վերջինս առանձնացրել է քաղաքները, որտեղ հանգիստը մատչելի է։
Ամսագրի ընտրած քաղաքների թվում է նաև Հայաստանի մայրաքաղաք Երևանը։
«Օգտակար-հաճելի նկատառում. ռուսները կարող են Հայաստան գնալ անգամ ներքին անձնագրերով, այնպես որ եթե ձեր օտարերկրյա անձնագիրն ինչ-ինչ պատճառով չկա, ապա Արարատը միևնույն է՝ գրկաբաց սպասում է ձեզ»,- գրում է ամսագիրը։
Ի պատասխան հարցի՝ ուր այցելել, ամսագիրը հուշումներ է անում. Երևանն, իբրև աշխարհի հնագույն քաղաքներից մեկը, որ հիմնադրվել է մ.թ.ա. 8-րդ դարում, պատմական փաստերի պակաս չունի, կարելի է տեսնել հնագույն տաճարներ՝ թե քաղաքի կենտրոնում, թե նրա սահմաններից դուրս՝ զմրուխտ-կանաչ լեռների շքեղ ֆոնին։
Հրատարակչությունը խորհուրդ է տալիս բնության գրկում հանգիստը նախապես ծրագրել՝ գնալ Սևանա լիճ, Տաթևի վանք, թե Արարատի ստորոտ, որտեղ կարելի է անգամ օդապարիկով թռչել, հակառակ պարագայում հյուրերին սպասում են երևանյան կոնյակն ու խորովածը։
Սևանա լիճ
Տաթև
Նորավանք
Պարագիլդինգն Հայաստանում
Երևանի գիշերներում
Երևանից բացի, ամսագրի առանձնացրած քաղաքների շարքում են Ալգարվեն (Պորտուգալիա), Թել-Ավիվը (Իսրայել), Քիշնևը (Մոլդովա), Ինսբրուկը (Ավստրիա), Վալետտան (Մալթա), Մարրակեշը (Մարոկկո)»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան