Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է օտարերկրյա հյուրերի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել ՀՀ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա հյուրերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության ու տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ուզբեկստանի Սենատի նախագահի առաջին տեղակալ Սադիկ Սաֆոեւի հետ: Քննարկվել են հայ-ուզբեկական հարաբերությունները, մասնավորապես անդրադարձ է եղել տնտեսական համագործակցության այն ոլորտներին եւ ուղղություններին, որտեղ կա զարգացման ներուժ։
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է նաեւ Կատարի Պետության խորհրդակցական խորհրդի նախագահի տեղակալ Մուհամմադ բին Աբդուլահ Ալ-Սուլեյթիի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Կատարի միջև տարբեր ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան