Քաղաքական 14:30 10/04/2018 Հայաստան

La Stampa. Իտալիայի նախագահը ծրագրում է այցելել Հայաստան

Իտալական La Stampa պարբերականը հրապարակել է Սերժ Սարգսյանի հետ հարցազրույը, որն արել է Իտալիա կատարած աշխատանքային այցի ընթացքում:

«Լեռնային Ղարաբաղի բանակցություններում այսօր առաջընթաց չկա, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են.  Հայաստանի Հարապետության նախագահ Սերժ Սարգսյանն անառարկելի է Վատիկան և Հռոմ այցից հետո»,-հարցազրույցի նախաբանում գրում է պարբերականը:

Հարց- Պարոն Նախագահ, Ձեր ինստիտուցիոնալ հանդիպումների առիթով ի՞նչ ուղերձներ էիք բերել և ի՞նչ պատասխաններ ստացաք Ձեր երկրին առնչվող հիմնական թեմաների վերաբերյալ՝ անկախությունից ավելի քան քառորդ դար անց:
Պատասխան- Հինգշաբթի օրը Պապի հետ միասին մասնակցեցինք Վատիկանում Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացմանը, ով հռչակվել է Տիեզերական եկեղեցու վարդապետ՝ որպես հայ ժողովրդի կողմից քրիստոնեական արժեքների պահպանությանն ուղղված ջանքերի ճանաչում: Նախագահ Մատարելայից հաճույքով տեղեկացա, որ նա ծրագրում է այցելել Հայաստան: Խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչների հետ ընդգծեցինք միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման կարևորությունը, հատկապես նաև այն պատճառով, որ խորհրդարանական կառավարման անցում կատարելիս ոգեշնչվել ենք նաև իտալական մոդելով: 

Հարց- Հանդիպե՞լ եք նաև քաղաքական կառույցերի առաջնորդներին:
Պատասխան- Իհարկե, հնարավորություն ենք ունեցել հանդիպելու նաև կուսակցությունների ղեկավարների հետ: Շատ ուրախ եմ արձանագրել, որ իրենք նույնպես մոտ ապագայում կայցելեն Հայաստան: Մենք ոգևորված ենք մեր երկրի նկատմամբ այս գործիչների դիրքորոշմամբ:

Հարց- Արցախի Նախագահ Բակո Սահակյանը Իտալիային՝ որպես ԵԱՀԿ-ում նախագահող երկրի, հորդորել է անել այն, ինչ նախորդ նախագահողները երբևէ չեն արել՝ այցելել Լեռնային Ղարաբաղ: Ի՞նչ եք կարծում այս մասին:
Պատասխան- Լեռնային Ղարաբաղը կենսական հարց է: Պետք է ընդգծեմ, որ և՛ Նախագահ Մատարելան, և՛ Սենատի նախագահ Կազելատին սատարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը: Առկա է նաև Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որում տեղ են գտել Արցախի վերաբերյալ նույն ձևակերպումները, որոնք օգտագործվում են Մինսկի խմբի համանախագահների կողմից` հակամարտության լուծման երեք հիմնական սկզբունքները հարգելու վերաբերյալ. ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշում, պետությունների տարածքային ամբողջականություն: Վավերացումից հետո այս համաձայնագիրը ԵՄ անդամ բոլոր երկրների համար օրենք կդառնա: Լեռնային Ղարաբաղի բանակցություններում այսօր առաջընթաց չկա, որովհետև Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են: Եվրամիությունը պետք է համոզի Բաքվին թոթափել անուրջները, այդ դեպքում Մինսկի խումբն արդյունավետ կլինի: Այս իմաստով խնդրել եմ Նախագահ Մատարելային շտապեցնել Բրյուսելին:

Հարց- Կարո՞ղ է դա լինել Արցախի ճանաչման գործընթացի սկիզբը:
Պատասխան- Իհարկե, ճանաչումը ենթադրում է անվտանգություն, երբ այն հաստատվի, մենք առաջինը կճանաչենք Արցախի անկախությունը: Անկախությունը ճանաչել հիմա՝ կնշանակեր բանակցությունների ընդհատում: Կարևորը Բաքվի կողմից ճանաչումն է:

Հարց- Ալիևը կարծես թե հակված չէ համագործակցության, այլ ընդհակառակը…
Պատասխան- Առաջին անգամը չէ, որ Ալիևը ագրեսիվ ելույթներ է ունենում, և նա Ադրբեջանի առաջին նախագահը չէ, ով այդպիսի ելույթներ է ունենում: Նախորդ նախագահները նույնպես հայտարարում էին. «Մեկ շաբաթից գնալու ենք Ստեփանակերտ՝ թեյ խմելու»: Բարեբախտաբար, այդպես չեղավ: Քաղաքական գործիչը երբեք չպետք է իր առջև անհաղթահարելի նշաձող դնի, որովհետև այդպես ինքն իրեն է վնասում: Երբ Ալիևը հայտարարում է, որ Հայաստանի պատմական տարածքը Ադրբեջանի տարածքն է, նա պետք է հիշի, որ Ադրբեջանը քաղաքական քարտեզի վրա առաջին անգամ հայտնվել է ընդամենը հարյուր տարի առաջ, իսկ մենք գալիք աշնանը կտոնենք մայրաքաղաք Երևանի հիմնադրման 2800-ամյակը:

Հարց- Ցեղասպանության վերաբերյալ. Ցեղասպանության հուշահամալիրում՝ Ծիծեռնակաբերդում, աշխարհի առաջնորդները ծառեր են տնկում՝ ի հիշատակ զոհերի: Այնտեղ ծառեր են տնկել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II, Ժակ Շիրակը, Վլադիմիր Պուտինը, բայց չկա Իտալիայի որևէ նախագահի անուն: Ինչո՞ւ:
Պատասխան- ...որովհետև այս 25 տարիների ընթացքում Իտալիայի որևէ նախագահ Հայաստան չի այցելել: Հուսով եմ, որ Նախագահ Մատարելայի այցից հետո ևս մեկ ծառ կավելանա պուրակում: Դա կարևոր քաղաքական ուղերձ կլինի, սակայն Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու որոշումը պետք է Խորհրդարանն ընդունի: Իտալացիները մեծագույն նպաստ են ունեցել մարդկության զարգացման գործում, իսկ ցեղասպանությունը դրա հակառակ գործողությունն է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:01
Լավրով. ԱՄՆ-ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը Երևանի ինքնիշխան որոշումն է
ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրման Հայաստանի որոշումը Երևանի ինքնիշխան որոշումն է, հունվարի 14-ին 2024 թվականին...
Աղբյուր` Panorama.am
15:51
Քանյե Ուեսթը Փի Դիդիի պատճառով վախենում է վերադառնալ ԱՄՆ
Ռեփեր Քանյե Ուեսթը շրջում է աշխարհով մեկ և հրաժարվում է վերադառնալ ԱՄՆ, քանի որ վախենում է, որ կընդգրկվի պրոդյուսեր Փի Դիդիի (իսկական անունը՝...
Աղբյուր` Panorama.am
15:51
Լավրով. Արարատ Միրզոյանը հրավիրվել է Ռուսաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հրավեր է ստացել այցելել Ռուսաստան, նրա այցը կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:49
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Մարկո Ռուբիոյի թեկնածության հաստատման օգտին
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում շրջանառած փաստաթղթով իր սատարումն է հայտնել սենատոր Մարկո...
Աղբյուր` Panorama.am
15:45
Հայաստանը պարզապես չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
«Դուք նշեցիք, որ Հայաստանը արգելափակել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Նրանք պարզապես չեն մասնակցում միջոցառումներին, բայց արդարության համար...
Աղբյուր` Panorama.am
15:27
Գլենդելի քաղաքապետը կոչ է արել կազմ ու պատրաստ լինել
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը տեսաուղերձով դիմել է քաղաքաի բնակիչներին՝ տեղեկացնելով, որ արտակարգ իրավիճակների մակարդակը 3-րդից...
Աղբյուր` Panorama.am
14:45
Երևանում ավելի ցուրտ է, քան Արագած լեռան գագաթին
Վերջին օրերին Երևանում գիշերը ընդամենը -2․․․-4, ցերեկը 0+2 աստիճան է։
Աղբյուր` Panorama.am
14:45
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ. Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ամերիաբանկը 200 մլն ԱՄՆ դոլարի երկարաժամկետ վարկային պայմանագիր է ստորագրել Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ՝ կլիմայական...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԳԹԿ-ն հայտնել է բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը․...
Աղբյուր` Panorama.am
14:21
Մարուքյան. Կամ խաբում են Եվրամիությանը, կամ ԵԱՏՄ-ին
«Ու՞մ են խաբում ՀՀ իշխանությունները՝ Եվրամիությանը, թե՞ ԵԱՏՄ-ին»,-հարց է հնչեցնում հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան էդմոն...
Աղբյուր` Panorama.am
14:02
Հայաստանի անդամակցությունը միաժամանակ ԵԱՏՄ-ին ու ԵՄ-ին անհամատեղելի է. Լավրով
Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին, որի ցանկության մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ-ին միաժամանակյա մասնակցության հետ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:01
Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ. Գալյան
«Մեր խնդիրն է մինչև ընտրություններ ունենալ նոր Սահմանադրության տեքստ, և մեր աշխատանքները պետք է տանենք հենց այդ ուղղությամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-16-ին հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
13:39
Կրեմլը հիշեցրել է, թե ինչ է ստանում Հայաստանը Ռուսաստանի հետ համագործակցությունից
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հիշեցրել է այն զգալի դիվիդենտները, որոնք Հայաստանը ստանում է Ռուսաստանի Դաշնության հետ...
Աղբյուր` Panorama.am
13:39
Հունվարի 17-ին ՄԱԿ-ի գրասենյակի և ԱԳՆ մոտ կկայանա ակցիա՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով
Արցախյան մի խումբ կազմակերպությունների նախաձեռնությամբ հունվարի 17-ին, ժամը 11:30-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ կմեկնարկի հանրային ակցիա...
Աղբյուր` Panorama.am
13:30
Մահացել է լրագրող Արամ Զաքարյանը
Մահացել է լրագրող, վերլուծաբան Արամ Զաքարյանը։ Նա «Առավոտ»-ի լրագրող Նելլի Գրիգորյանի ամուսինն է։ Արամ Զաքարյանի հոգեհանգիստը...
Աղբյուր` Panorama.am
13:27
Երևանում 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է դանակ և գազային ատրճանակ կրելու համար
Հունվարի 13-ին Երևանի պարեկները Սեբաստիա փողոցում նկատել են տարօրինակ վարքագծով երիտասարդի։ Նա հայտնել է, որ իր մոտ կա գաղտնի փականով դանակ և...
Աղբյուր` Panorama.am
12:39
Իրավապաշտպան ՀԿ-ները Փաշինյանինց պահանջում են որևէ դեպքում չհրաժարվել Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից
Իրավապաշտպան մի շարք ՀԿ-ներ հանդես են եկել հայտարարությամբ՝ Նիկոլ Փաշինյանի Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններում ներկայացված գանգատներից...
Աղբյուր` Panorama.am
12:39
Կխնդրեմ մեր քաղաքացիների մոտ սխալ ակնկալիքներ չսերմանալ. Ավանեսյան
«Որևէ բան անսահման չի լինում, առավել ևս եթե դա կապված է բյուջեի հետ»,- ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ամեն ինչ պետք է անել, որ 2026թ. ընտրության կազմակերպումը տեղի չունենա այս իշխանության կողմից. Տիգրան Աբրահամյան
Բաքվի առաջնորդի՝ անընդհատ խստացող հռետորաբանության և  սպառնալիքի պատճառն արցախյան ճակատամարտում պարտություն կրածների՝ դեռևս իշխանության...
Աղբյուր` Panorama.am
12:24
Ակտիվացնելով Էլեկտրոնային ծանուցումը և տուգանքը վճարելով 15 օրվա ընթացքում՝ վարորդները կօգտվեն 20 և 30 տոկոս բոնուսային նվազեցումներից
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը կնվազի...
Աղբյուր` Panorama.am
12:17
Երաշխավորված գիտական նախագծերի ֆինանսավորումը կմեկնարկի փետրվարից. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2024 թ. կազմակերպված ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային...
Աղբյուր` Panorama.am
12:10
Քննադատությունները երբեմն բուռն են անցնում. Ավանեսյանը՝ Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև վեճի մասին
«Մենք հարավային տաք ժողովուրդ ենք, քննադատությունները երբեմն բուռն են անցնում»,-ասուլիսում ասաց առողջապահության նախարար Անահիտ...
Աղբյուր` Panorama.am
11:43
Australian Open. Էլինա Ավանեսյանն առաջին շրջանում պարտվել է
Հայաստանի ներկայացնող աշխարհի 41-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը Ավստրալիայի բաց առաջնության առաջին շրջանում պարտվել է։ Նրան հաղթել է աշխարի 23-րդ...
Աղբյուր` Panorama.am
11:39
Վահե Հովհաննիսյան. Տգիտության մարաթոնի հերթական ձևակերպումը ստիպում է արձագանքել
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Լավ ապրել՝ նշանակում է թույլ չտալ, որ պատերազմ սկսվի, կամ պատերազմը...
Աղբյուր` Panorama.am
11:37
Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Լավ ապրել, նախ և առաջ նշանակում է՝ ունենալ սեփական Հայրենիք-պետությունը և շատ սիրել այն:...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին
12:11 14/01/2025

Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}