Ձու՝ նախաճաշին. Լուկաշենկոյի սպիտակուցային դիետան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է իր սննդակարգի մասին։ Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն, պարզվում է՝ երկրի ղեկավարը «կոշտ սպիտակուցային դիետա» է պահպանում։
Առավոտյան Լուկաշենկոն ուտում է երեք ձու, ճաշին՝ միս, երեկոյան՝ ձուկ, ընդ որում՝ այնքան, որքան ցանկանա։ «Կոշտ դիետա է՝ սպիտակուցային»,- երկրի ղեկավարի խոսքն է մեջբերում պարբերականը։
Բելառուսի առաջնորդը նաև կարևորել է օրական մոտ երկու ժամ մարմնամարզությամբ զբաղվելը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան