Չի կարելի զգոնությունը թուլացնել. Կարեն Բեքարյան
«Վաղը, երբ կվավերացնենք համաձայնագիրը, մենք փաստացի կմտնենք մի փուլ, երբ այդ հռչակված և-և-ի երկրորդ կոմպոնենտը նույնպես իր ամբողջությամբ կմտնի ուժի մեջ»,- այսօր խորհրդարանում «ՀՀ` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի վավերացման մասին հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը։
Պատգամավորի խոսքով՝ մի բան է համաձայնագիրն ունենալը, մի այլ բան է դրա իրականացման խնդիրը և այդ իրականացման առումով բոլորն անխտիր ունենալու են շատ մեծ անելիք։
«Չի կարելի զգոնությունը թուլացնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կա բանակցվող փաստաթուղթ Ադրբեջանի հետ։ Ես ինքս շատ հուսով եմ, որ Եվրոպական միությունը չի գնա այլ կառույցների կամ երկրների ճանապարհով, որոնք մեկի հետ բանակցելի մի փաստաթուղթ են ունենում, հակասող փաստաթուղթ՝ մյուսի հետ բանակցելիս»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է քաղաքական կամքին, Կարեն Բեքարյանն ասաց, որ իշխանության քաղաքական կամքի արդյունքն է, որ այսօր այս հարցն ԱԺ-ում քննարկվում է, նաև այն, որ վաղը կմտնեն վավերացման գործընթաց։
Բեքարյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյությում։
Հարակից հրապարակումներ`
- Այս համաձայնագրով առաջարկվում է լրջագույն վիրահատական քայլեր. Նաիրա Զոհրաբյան
- Համաձայնագիրը չեմ դիտարկի աշխատող, մինչև Եվրոպական խորհրդարանը չվավերացնի այն. Աշոտյան
- Հուսով ենք, ԵՄ-ն շուտով ՀՀ-ին կտրամադրի վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը. Նազարյան
- Խորհրդարանի դերն ի՞նչ ծավալով է լինելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման գործում. Արման Սաղաթելյանը` Նազարյանին
- Համաձայնագրի հիմքում ատոմակայանի փակման որևէ ձևակերպում չկա. փոխարտգործնախարարի պաշտոնակատար
- Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը
- ՀՀ-ԵՄ համաձայնագրով պաշտպանվելու՞ են Արցախի հարցի կարգավորման սկզբունքները. Ռուստամյանը՝ փոխնախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին