Համաձայնագրի հիմքում ատոմակայանի փակման որևէ ձևակերպում չկա. փոխարտգործնախարարի պաշտոնակատար
Բնականաբար, մենք կողմ ենք, որ այս համաձայնագիրը պետք է վավերացվի»,- այսօր խորհրդարանում «ՀՀ` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Դիմելով հիմնական զեկուցող Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնակատար Կարեն Նազարյանին, պատգամավորը հարցրեց. «Ինձ մեկ հարց է մտահոգում կապված հայկական ատոմակայանի հետ։ Խոսք է գնացել այդ համաձայնագրում մեր ատոմակայանի անվտանգության հետագա ապահովվման, բայց պարզ չի նրա հետագա ճակատագրի հետ կապված ի՞նչ քայլներ են նախաձեռնվում։ Կխնդրեի հստակ ասեիք, թե մենք ի՞նչ պարտավորություններ ենք ստանձնում ատոմակայանի մասով»։
Փոխարտգործնախարարի պաշտոնակատարը նշեց, որ համաձայնագրի ստորագրումից հետո անհիմն լուրեր եղան, թե ատոմակայանը փակվելու է.
«Էներգետիկայի բնագավառում ԵՄ հետ մենք պայմանավորվել ենք համագործակցել գործընկերության, փոխադարձ շահ, թափանցիկության և կանխատեսելիության սկզբունքների հիման վրա։ Այդ համագործակցությունն ի թիվս այլ հարցերի, պետք է ընդգրկի նաև Մեծամորի ատոմակայանի անվտանգ, ապա գործարկման համար ճանապարհային քարտեզի կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունումը։ Համաձայնագրի հիմքում ատոմակայանի փակման որևէ ձևակերպում չկա»։
ՀՀԿ-ական պատգամավոր Հայկ Բաբուխանյանն էլ Կարեն Նազարյանից հետաքրքրվեց, թե եթե օրինական նոր ատոմակայանը կառուցի Ռուսաստանն իր տեխնոլոգիաներով, դրան չե՞ն հակասի այն պատրավորություններին, որոնք Հայաստանը ստանձնում է այս համաձայնագրով։
«Չկա որևէ բնագավառ համաձայնագրում նշված, որն անհամապատախանության մեջ լինի ԵԱՏՄ պարտավորությունների հետ»,- վստահեցրեց հիմնական զեկուցողը՝ նշելով, որ այդ գործընթացը հաջողվել է։
Հարակից հրապարակումներ`
- Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը
- ՀՀ-ԵՄ համաձայնագրով պաշտպանվելու՞ են Արցախի հարցի կարգավորման սկզբունքները. Ռուստամյանը՝ փոխնախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին