Այս համաձայնագրով առաջարկվում է լրջագույն վիրահատական քայլեր. Նաիրա Զոհրաբյան
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ վաղը խորհրդարանը անպայման կվավերացնի «ՀՀ` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը։
«Սա այն եզակի համաձայնագրերից է, որի շուրջ Հայաստանի քաղաքական դաշտում կա բացարձակ կոնսենսուս, ինչն իսկապես անչափ կարևոր է։ Չկա ոլորտ, որը դուրս է այս համաձայնագրի կարգավորումներից։ Այո, ես համաձայն եմ իմ գործընկերների հետ, այս համաձայանգրի առաջադրումը ԵՄ կողմից լավություն չէ ՀՀ-ին, սա եվրոպական արժեհամակարգի ընդհանուր խաղի կանոն է և իրենք առաջին շահագրգռվածն են՝ ունենալ իսկապես զարգացող կայուն տարածաշրջան»,- խորհրդարանում համաձայնագրի վավերացման մասին հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց պատգամավորը։
Զոհրաբյանը մտահոգություն բարձրացրեց, թե արդյոք իշխանությունները հետո ունենալու՞ են քաղաքական կամք՝ այս համաձայնագրի դրույթները կյանքի կոչելու համար. «Ունենալու՞ եք քաղաքական կամք կոռուպցիայի դեմ իրական պայքար մղելու, ունենալու՞ եք քաղաքական կամք տնտեսական մենաշնորհների դեմ պայքարելու, քանի որ այս համաձանագրով արաջարկվում է լրջագույն վիրահատկան քայլեր։ Եթե այդ քաղաքական կամքը չլինի, ապա այս համաձայնագիրը մնալու է ԵՄ և ՀՀ ԱԳՆ դարակում դրված»։
Նրա խոսքով՝ նույնքան խիզախություն պետք է պահանջվի նաև Եվրամիության կողմից՝ սելեկտիվ վերաբերմունք ցույց չտալու համար, և պահի, իրավիճակի թելադրանքով այս կամ այն երկրի հանդեպ սուբյեկտիվ որոշումներ կայացնելու համար։
Ինչ վերաբերում է վիզաների ազատականացման հարցին, Նարիա Զոհրաբյանն ասաց. «Գաղտնիք չէ, որ ԵՄ մեր մի քանի գործընկեր երկրներ լուրջ մտահոգություն ունեն, որ ազատականացման դեպքում կկրկնվի Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի պատմությունը. տասնյակ հազարավոր քաղաքացիների օգտվելով այս ռեժիմից խախտել են ռեժիմի անհրաժեշտ սահմանը և չեն վերադարձել իրենց երկրներ»։
Հարակից հրապարակումներ`
- Համաձայնագիրը չեմ դիտարկի աշխատող, մինչև Եվրոպական խորհրդարանը չվավերացնի այն. Աշոտյան
- Հուսով ենք, ԵՄ-ն շուտով ՀՀ-ին կտրամադրի վիզաների ազատականացման մեկնարկի գործողությունների ծրագիրը. Նազարյան
- Խորհրդարանի դերն ի՞նչ ծավալով է լինելու ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման գործում. Արման Սաղաթելյանը` Նազարյանին
- Համաձայնագրի հիմքում ատոմակայանի փակման որևէ ձևակերպում չկա. փոխարտգործնախարարի պաշտոնակատար
- Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացմանը
- ՀՀ-ԵՄ համաձայնագրով պաշտպանվելու՞ են Արցախի հարցի կարգավորման սկզբունքները. Ռուստամյանը՝ փոխնախարարին
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում