«Ռոստելեկոմ»-ը Onex առցանց գնումների արագ առաքման ծառայության հետ հանդես են գալիս համատեղ առաջարկներով
«Ռոստելեկոմ»-ը Հայաստանում ONEX-ի հետ համագործակցության շրջանակներում ներկայացնում են նոր համատեղ առաջարկ երկու ընկերությունների բաժանորդների համար։
Ընկերությունից մանրամասնում են, որ համատեղ առաջարկը հնարավորություն է տալիս օգտվելու երկու ընկերությունների կողմից տրամադրվող ծառայություններից հատուկ պայմաններով։
Մասնավորապես, «Ռոստելեկոմ»-ի բաժանորդները ONEX ընկերության միջոցով առցանց գնումների առաքումն իրականացնելիս կստանան հատուկ բոնուսներ ու արտոնություններ, ինչպես և Onex-ի հաճախորդները «Ռոստելեկոմ»-ի ծառայություններից օգտվելու դեպքում կստանան հավելյալ մեգաբիթեր, ֆիլմեր, հատուկ գնային առաջարկներ։
«Առցանց գնումները Հայաստանում ավելի ու ավելի մեծ տարածում են ստանում՝ օրեցօր ընդլայնելով աշխարհագրությունը։ Համագործակցելով ONEX-ի հետ՝ մեր բոլոր բաժանորդների համար հնարավորություն ենք ստեղծել օգտվելու բարձրակարգ ծառայություններից հատուկ զեղչերով և միևնույն ժամանակ ընդլայնել ենք փաթեթները ստանալու համար նախատեսված վայրերը՝ ընդգրկելով «Ռոստելեկոմ»-ի որոշ վաճառքի և սպասարկման սրահներ Երևանում և մարզերում։ Համոզված եմ՝ առաջարկը կհետաքրքրի մեր բոլոր բաժանորդներին։ Միշտ էլ հաճելի է, երբ գնումներ կատարելիս լրացուցիչ նվերներ և արտոնություններ ես ստանում, այն էլ նման բարձրակարգ ծառայությունների տեսքով»,- նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը համատեղ առաջարկի ներկայացման ժամանակ։
Երկու ընկերությունների համագործակցությունը մեկնարկել է դեռևս 2017թ․-ին, երբ «Ռոստելեկոմ»-ի որոշ վաճառքի և սպասարկման սրահներ սկսեցին տրամադրել ONEX-ի միջոցով պատվիրված փաթեթները՝ դրանով իսկ հնարավորինս հարմարավետ դարձնելով սպասարկումը։
«ONEX ընկերությունը հայաստանյան շուկայում կարողացել է կայուն դիրքեր գրավել և տասնյակ հազարավոր հաճախորդների բարձր լոյալությունը դրա վառ ապացույցն է։ Այս համագործակցությունը հերթական կարեւորագույն քայլն է՝ ուղղված մեր օգտատերերին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը: Մշտապես ուրախ ենք համագործակցել հեռահաղորդակցության ոլորտի խոշորագույն օպերատորներից մեկի՝ «Ռոստելեկոմ» ընկերության հետ։ Համատեղ առաջարկը, համոզված եմ, որ կգրավի ինչպես մեր, այնպես էլ «Ռոստելեկոմ»-ի հաճախորդներին, քանի որ ներառված են մեծ պահանջարկ վայելող ծառայություններ ու բոնուսներ»,-նշել է ONEX ընկերության համահիմնադիր, տնօրեն Սամվել Մարտիրոսյանը։
Այսպիսով, ONEX-ի ժամանակակից առաքման ծառայությունների և «Ռոստելեկոմ»-ի շնորհիվ գնումներն աշխարհի ցանկացած ծայրից առավել, քան հասանելի և մատչելի են դառնում յուրաքանչյուրի համար։
Հարակից հրապարակումներ`
- «Ռոստելեկոմ»-ը Հայաստանում մեկնարկում է «Հեռախոսային սպասարկում» ծառայությունը
- «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրենը վարպետության դաս է անցկացրել «Հաջողված բիզնեսի գաղտնիքները» թեմայով
- «Ռոստելեկոմ»-ն իր բաժանորդներին ամանորյա անակնկալներ է մատուցում
- «Ռոստելեկոմ»-ը համագործակցություն է սկսել ֆեյսբուքի հետ