Վարդան Մինասյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ
ՀՖՖ շտաբ-բնակարանում կայացել է ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը: Օրակարգային հարցերի թվում էր Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակման հարցը:
Ֆեդերացիայի էջից տեղեկանում ենք, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը առաջարկեց քննարկել Վարդան Մինասյանի թեկնածությունը:
Գործկոմի անդամները միաձայն կողմ են արտահայտվել ներկայացաված թեկնածության վերաբերյալ և Վարդան Մինասյանը հաստատվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:
Միևնույն ժամանակ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ է հաստատվել Արմեն Գյուլբուդաղյանցը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան